Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1942թ. հունվարի 12-ին, ՀՀ Սպիտակ քաղաքում: 1967թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ապա` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1986թ-ից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, 1990թ-ից` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1996թ-ից` պրոֆեսոր): 1961թ. արժանացել է Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին: 1961-92թթ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996թ-ից` գեղարվեստական ղեկավարը, 1992-96թթ` «Աստղեր» անսամբլի գեղարվեստական ղեկավարը և մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների: Երգչի երգեցողության ոճն առանձնանում է խոր հուզականությամբ, քնարական հագեցվածությամբ: Երգացանկում եղել են հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ: Հայտնի են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Ա.Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ա.Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլ երգեր: Նկարահանվել է «Եռանկյունի» (1967թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Ով կոտրեց ձայնասկավառակը» (1971թ.), «Մեր բակը» (1996թ.) ֆիլմերում: 1999թ-ից Հայ երգարվեստի միության նախագահն է: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 2015թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշաններով:
 
 
  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար