
Հովհաննես Հոլով
Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ
Գեղանկարիչ

Նիկողայոս Փուղինյան
Դրամատուրգ

Հմայակ Հակոբյան
Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով
Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Ալեքսանդր Շագաֆյան
Դերասան

Էլիզա Օլջույան
Երգչուհի, պարուհի

Ռոզալյա Ասոյան
Դերասանուհի

Ռոմանոս Սարգսյան
Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան
Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան
Բեմադրիչ, ռեժիսոր

Էդուարդ Եդիգարյան
Բեմանկարիչ

Տիգրան Պետրոսյանց
Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար
Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան
Գեղանկարիչ
ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ծնվել է 1942թ. հունվարի 12-ին, ՀՀ Սպիտակ քաղաքում: 1967թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ապա` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1986թ-ից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, 1990թ-ից` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1996թ-ից` պրոֆեսոր): 1961թ. արժանացել է Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին: 1961-92թթ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996թ-ից` գեղարվեստական ղեկավարը, 1992-96թթ` «Աստղեր» անսամբլի գեղարվեստական ղեկավարը և մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների: Երգչի երգեցողության ոճն առանձնանում է խոր հուզականությամբ, քնարական հագեցվածությամբ: Երգացանկում եղել են հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ: Հայտնի են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Ա.Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ա.Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլ երգեր: Նկարահանվել է «Եռանկյունի» (1967թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Ով կոտրեց ձայնասկավառակը» (1971թ.), «Մեր բակը» (1996թ.) ֆիլմերում: 1999թ-ից Հայ երգարվեստի միության նախագահն է: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 2015թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշաններով: