Զաքար Զաքարյան

Գեղանկարիչ

Գրիգոր Զոհրապ

Արձակագիր, պետական գործիչ, հրապարակախոս

Արտեմի Այվազյան

Կոմպոզիտոր, թավջութակահար

Արտո Չաքմաքչյան

Քանդակագործ

Ռուբեն Աբովյան

Գեղանկարիչ

Շոթա Ոսկանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Ալլա Լևոնյան

Երգչուհի, երգահան

Դավիթ Գրիգորյան

Բալետի արտիստ, պարող

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՓԱՓԱԶՅԱՆՑ

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

14 հունիս, 1840 - 16 մարտ, 1888

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել և դաստիարակվել է Սբ. Փրկչի ազգային հիվանդանոցում, 1854թ-ից ուսումը շարունակել Զմյուռնիայում, հորեղբոր՝ հայագետ Անդրեաս Փափազյանի մոտ։ 1858թ. վերադառնալով Կ.Պոլիս՝ դասավանդել է Սբ. Փրկչի ազգային հիվանդանոցում (1858-61թթ), Ղալաթիայի Մայր վարժարանում, եղել Գում-Գափուի Պեզճյան և լուսավորչական երկսեռ վարժարանների տեսուչ։ 1863-67թթ հրատարակել է «Ժամանակ» կիսամսյա հանդեսը, հոդվածներ տպագրել «Օրագիր», «Նոր դար», «Մամուլ», «Հայրենիք», «Մասիս» պարբերականներում, պաշտպանել աշխատավոր ժողովրդի շահերը։ Մշակել է Արևմտյան Հայաստանի ազգային վարժարանների ընդհանուր կանոնադրությունը («Կանոնադրություն ընդհանուր բարեկարգության ազգային վարժարանաց», 1864թ.)։ Մկրտիչ Խրիմյանի հանձնարարությամբ ու աջակցությամբ կազմել և Ազգային ժողովին է ներկայացրել «Գավառահայ հարստահարությունների տեղեկագիրը», դատապարտել թուրք աղաների և քուրդ բեկերի վայրագությունները Արևմտյան Հայաստանում, թուրքական կառավարությունից պահանջել կիրառել Բեռլինի կոնգրեսի որոշման 61-րդ հոդվածը, զինվորական պայքարի կոչել հայ ժողովրդին։ Գրել է մի շարք դպրոցական դասագրքեր («Քերականություն», «Թվաբանություն», «Ազգային և սրբազան պատմություն» և այլն), երգեր։ Մասացել է Կոստանդնուպոլսում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար