Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՓՈՐԹՈՒԳԱԼ

Բանասեր, հայագետ

17 նոյեմբեր, 1842 - 6 նոյեմբեր, 1897

Միքայել Փորթուգալյան փաշա

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1858թ. ավարտել է Փարիզի Մուրադ-Ռափայելյան վարժարանը, որտեղ նրան դասավանդել են Գաբրիել Այվազովսկին, Ղևոնդ Ալիշանը և այլք։ Հետագայում ստացել է տնտեսական ու քաղաքական խորը գիտելիքներ: Հրաշալի տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն, պարսկերեն լեզուներին: 1858թ. վերադառնալով Կ.Պոլիս, մտել է քաղաքական ասպարեզ և 1860թ. որոշ ժամանակ աշխատել Բարձր Դռան թարգմանական վարչությունում, ապա Մեծ (վեզիր) Եպարքոս Ալի փաշայի հետ 1866թ. գնացել Կրետե: Վերադարձին Կ.Պոլսի Մաքսատան վերատեսչի օգնական է նշանակվել և 12 տարի մեծ ծառայություններ մատուցել այս բնագավառում: Նա է ծրագրել լրագրերի դրոշմի և դրոշմաթղթի օրենքը (ակսիզային դրոշմաթղթերը) , անհամեմատ մեծացնելով տերության գանձը: Նրա պաշտոնը բարձրացվել է ու անվանվել ՙԽորհրդական Ելևմտից նախարարության: Սուլթանի հանձնարարությամբ նա Երկրագործական դրամատուն հաստատեց (Զիրաաթ բանկասը, Բանկ Ագրիկոլի նմանությամբ), որի վերատեսուչ է նշանակվել: Եղել է սուլթանի անձնական գանձարանի նախարարը, 1893թ. ստացել է վեզիրի աստիճան։ Դասավանդել է արքունի դպրոցներում, շատ աշակերտներ կրթել: Ունեցել է նաև Կայսերական իշխանների վրա ուսման բարձրագույն հսկողության պաշտոն: 1886թ. ընտրվել է Թուրքիայի տպարանների մասին օրենք պատրաստող խմբի անդամ: Արժանացել է սուլթանական ու օտար արքաների, կառավարությունների բազմաթիվ բարձրագույն պարգևներին: Հրատարակության է պատրաստել Եղիշեի «Վասն Վարդանա և Հայոց պատերազմի» երկի գրաբար բնագիրը, որին ուղեկցում են հեղինակի ու դստեր՝ Աշխեն Փորթուգալի, առաջաբանը, նրա ծանոթագրությունները՝ նվիրված Եղիշեին և նրա երկի տպագրություններին ու թարգմանություններին, Հայաստանի վիճակին, պարսկերենին, պարսից կրոնին, Կովկասի պատմական աշխարհագրությանը։ Հեղինակն իր «Եղիշէի վարդապետի վասն Վարդանայ և Հայոց պատերազմի և քննադատութիւնք Միքայել Փաշայի Փորթուգալ» (1903թ.) քննական ուսումնասիրությունում հատուկ ուշադրություն է դարձրել Վասակ Սյունու պատմական դերի գնահատմանը։ Մահացել է Կոստանդնուպոլսում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար