Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼՅԱՆ

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

21 հոկտեմբեր, 1848 - 26 սեպտեմբեր, 1921

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է հայկական առաջին կուսակցություններից մեկի՝ «Արմենականներ»-ի հիմնադիրն ու ղեկավարը։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ 1873թ. հունվարին թուրքական կառավարությունն ազգային-ազատագրական գործունեության մեղադրանքով բանտարկել է նրան և փակել նրա տնօրինության ներքո գտնվող Եվդոկիայի Վարդուհյան վարժարանը։ Ազատվելով բանտից՝ 1873թ. դեկտեմբերին դարձել է Կ.Պոլսում հրատարակվող «Ասիա» լրագրի խմբագիրը, իր հոդվածներում դատապարտել թուրքական իշխանությունների հարստահարությունները հայերի նկատմամբ, Կ.Պոլսի հայ մտավորականներին կոչ արել՝ լուսավորություն տարածել Արևմտյան Հայաստանի գավառներում։ Եղել է Արևմտյան Հայաստանում ուսումնական գործը կարգավորելու կոչված «Արարատյան ընկերություն հայոց»-ի հիմնադիր անդամ և ատենապետը։ 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի բանակցությունների և Բեռլինի կոնգրեսի օրերին շրջել է Հայաստանի, Անդրկովկասի քաղաքներում, «Հրանտ» կեղծանունով նյութեր տպագրել «Մշակ», «Մասիս» և այլ պարբերականներում, ժողովրդին զինված պայքարի կոչել՝ ընդդեմ թուրքական բռնապետության։ Նրա խորհրդով և մասնակցությամբ Վանում ստեղծվել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությունը։ Հայ ժողովրդի ազատագրումը թուրքական բռնապետության լծից կապելով զինված պայքարի հետ՝ ծրագրել է նրան լուսավորել, կրթել, նախապատրաստել «ապագա ահեղ ու զոհառատ գոտեմարտերին», այդ նպատակով 1881թ. Կ.Կամսարականի օգնությամբ Վանում հիմնել է Հայկազյան կենտրոնական վարժարանը։ 1885թ. հունվար-փետրվարին նրա մասնակցությամբ Վանում ստեղծվել է ազատագրական «Հայրենասիրաց ընկերությունը»։ Մարտի 15-ին թուրքական իշխանությունները նրան աքսորել են Կ.Պոլիս, որտեղից նա անցել է Մարսել, հրատարակել «Արմենիա» պարբերականը։ Առաջադրել է բուլղարացիների օրինակով հայ ժողովրդին ազատագրելու զինված պայքարի նախապատրաստելու, այդ պայքարում թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների հետ դաշնակցելու խնդիր, սակայն ապագա անկախ Հայաստանի հասարակական-քաղաքական կարգի վերաբերյալ նրա հայացքները դուրս չեն եկել բուրժուական դեմոկրատիզմի շրջանակներից։ Մահացել է Մարսելում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար