Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երգիչ, երգահան, կիթառահար

Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում: Գրականագետ, թատերագետ Լևոն Հախվերդյանի որդին է: 1958-66թթ սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում, 1959թ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան մանկական երաժշտական դպրոցում: 1966թ. տեղափոխվել է Երևանի թիվ 144, 1967թ.՝ Երևանի Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոց, 1967թ. վերադարձել է թիվ 144 դպրոց: 1969թ. ավարտել է Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը: 1971թ. 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Զախարովի մոտ: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից է: 1968-87թթ աշխատել է հայկական հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր: Առաջին հեռուստաբեմադրությունը եղել է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ): Այլ բեմադրություններից են՝ Մ.Մետեռլինքի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» (1983թ.), Ե.Շվարցի «Վիշապը» (1985թ.), Կ.Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում» (1986թ.) և այլն: Ի.Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսը բեմադրել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ Հ.Մաթևոսյանի «Կայարան» պիեսը` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 1985թ. Փարիզում հեղինակել է առաջին ձայնասկավառակը` «Սիրո և հույսի երգեր»: Հետագայում թողարկել է նաև «Կեսգիշեր» (1993թ.), «Ճակատագիր» (1994թ.), «Երգը նաև աղոթք է» (1996թ., Հ.Փամբուկչյանի հետ), «Սա Երևանն է» (1997թ.), «Երևանի գիշերներում» (1997թ.), «Ռուբեն և Լիլիթ» (1999թ., ԼՊիպոյանի հետ), «Ռուբեն Երևանցի» (2000թ.), «Երգ» (2000թ.), «0-ից 100 տարեկան երեխաներին» (2002թ.), «Զատիկ» (2007թ.) և այլ ձայներիզներ ու աուդիոերիզներ: Երգացանկից հայտնի են` «Նավակ», «Ձյունը», «Շները», «Սա Երևանն է», «Երևանի գիշերներում», «Մեր սիրո աշունը», «Իմ փոքրիկ ընկեր», «Իրիկուն», «Եթե իմանայիր», «Հին ընկեր», «Գիշերվա աստղազարդ նկարում», «Բարի լույս, տիկին Արուս», «Երազ», «Շատախոս անձրևը» և այլ երգեր: 1996թ. ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը, ինչպես և մանկական բազմաթիվ երգեր: Գրել է կինոերաժշտություն: Նկարահանվել է «Քամին ունայնության» (1989թ.), «Անվերջ վերադարձ» (2009թ.) գեղարվեստական ֆիլմերում: Նույն թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի սովետական ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված են նաև նրա երկու լուսանկար և երեք երգ: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Բելգիայում, Գերմանիայում, Իրանում, Սիրիայում, Կանադայում, Հայաստանի մի շարք մարզերում և Արցախում: 2008թ. նրա «0-ից 100 տարեկան երեխաների համար» ձայնասկավառակն արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին: 1998թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2006թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար