Արիստակես Սեդրակյան

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

Արթյուր Ադամով

Արձակագիր, դրամատուրգ

Շողիկ Սաֆյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Ղազարյան

Պատմաբան

Արտավազդ Հովակիմյան

Բանաստեղծ, արձակագիր

Շնորհիկ Շահինյան

Արձակագիր, լրագրող

Ժաննա Հակոբյան

Բանաստեղծ, արձակագիր

Բամբիռ

Ռոք խումբ

Սուրեն Փահլևանյան

Հաղորդավար, դերասան

Լիլիթ Մանարյան

Ֆլեյտահար, նկարիչ

 

 

 

 

ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆ

Լեզվաբան

22 հունվար, 1857 - 1 սեպտեմբեր, 1926

Ծնվել է Կարինում (Էրզրում)։ Եղել է բնագետ, գրող Հակոբ Տիրոյանի եղբայրը։ 1869թ. մեկնել է Վենետիկի Սբ. Ղազար կղզի։ 1873թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1878թ-ից՝ քահանա։ Շուրջ կես դար վարել է կրթական, քարոզչական և տնտեսական պաշտոններ Վենետիկում, Պարսկաստանում, Թուրքիայում և Հունգարիայում։ Եղել է Վենետիկի միաբանության տպարանապետ, 1883-88թթ, 1906թ.՝ «Բազմավեպի» խմբագիրը։ Գրել է թատերգություններ, գիտական ուսումնասիրություններ («Հայկական սղագրություն...», 1888թ., «Արվեստ տաղաչափության», 1913թ.), կազմել ժողովածուներ, կատարել թարգմանություններ։ Հատկապես արժեքավոր է նրա «Հանրագրություն որ է համազգային գրության նոր ոճ մը» (1907թ.) աշխատությունը, որտեղ հեղինակն առաջարկում է հանրագրության նոր եղանակ, որով տարբեր ազգի մարդիկ, առանց հասկանալու միմյանց լեզու, կարող են հաղորդակցվել։ Նրա մեթոդը հիմնված է թվագրության վրա։ Դերանուններին հատկացրել է 1-9 թվերը, 0-ն հոգնակիության նշանն է։ Օգտագործել է նաև զանազան նշաններ, որոնք մեծ դեր են կատարում հոլովման և խոնարհման հարացույցներում։ Նրա հանրագրության բառացանկը հարուստ է հոմանիշներով, դրանց մի մասը նորակազմ ինքնահնար բառեր են։ Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար