Հակոբ Մարթայան

Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան

Գեղանկարիչ

Շառլ Ազնավուր

Երգիչ, երգահան, դերասան

Նորայր Ժամհարյան

Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Աննա Ջանբազյան

Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՔԵԼԵԿՅԱՆ

Դիվանագետ, հավաքորդ

19 հունվար, 1868 - 30 հունվար, 1951

Ծնվել է Կեսարիայում (այժմ՝ Թուրքիայում)։ Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Հակոբ Գուրգենի հայկական վարժարանում։ 1892թ. եղբոր՝ Գևորգի հետ Կ.Պոլսում հիմնել են անտիկ իրերի բիզնես։ 1893թ. Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում հիմնել է Պարսկաստանի տաղավարը և ցուցադրել արևելյան իրերի իր հավաքածուն։ 1904թ. ԱՄՆ-ի Սենտ-Լուիս քաղաքում նշանավոր գորգավաճառ Հովհաննես Թավշանճյանի հետ սեփական ծախսով կառուցել են մի թանգարան-տաղավար, որտեղ ցուցադրել են պատմական գորգերի ու կերպասների թանկարժեք, հարուստ հավաքածու։ Պարսկական արվեստը միջազգային ասպարեզ հանելու, Պարսկաստանին մատուցած ծառայությունների համար Պարսկաստանի շահի կողմից արժանացել է խանի տիտղոսի, պարգևատրվել «Շիր ի խուրշիդ» շքանշանով և 1884-1904թթ եղել է Նյու Յորքում Պարսկաստանի պատվավոր հյուպատոսը: Ադանայի կոտորածներից (1909թ.) հետո 1912թ. հիմնել է Դյորթ Յոլի «Քելեկյան» որբանոցը, որը հետագայում փոխադրվել է Բեյրութ և գոյատևել մինչև 1932թ., այսինքն, մինչ որբերը կմեծանային։ 1910թ-ից եղել է Հ.Բ.Ը. միության բարերար, 1929թ-ից՝ փոխնախագահը։ Բարեգործություն է արել նաև Կ.Պոլսի Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցին, Երուսաղեմի Սբ. Հակոբ վանքին, Կեսարիայի որբերին, Փարիզի հայ ուսանողներին, Կահիրեի «Կեսարիո և շրջակայքի հայրենակցական միությանը։ Նրա հավաքածուն պարունակել է միջագետքյան, ղպտական, պարսկական հախճապակյա իրեր, բյուզանդական, մահմեդական մետաքսեղեն, հյուսվածքներ, թավիշներ, գորգեր, հայկական նկարազարդ ձեռագրեր, որոնք ներկայացվել են Փարիզի Դեկորատիվ արվեստի թանգարանում (1907թ.), Լոնդոնի Սաութ Քենսինգթոնի (1912թ.) ու Բրլինգտոն Հաուզի (1931թ.) և այլ ցուցահանդեսներում։ Փարիզում 1910-ական թվականներից նյութական և բարոյական աջակցություն է ցույց տվել նկարիչներ Ժ.Բրաքին, Ա.Մատիսին, Պ.Պիկասսոյին, ինչպես և Դպրոցասեր տիկնանց վարժարանին։ Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրել է հայ նկարիչների (այդ թվում՝ Զ.Զաքարյանի, Գ.Շլդյանի) 18 նկարները, Մ.Մաշտոցի անվան Մատենադարանին՝ Իգնատիոսի նկարազարդած 13-րդ դարի ավետարանը։ Եռանդորեն մասնակցել է ազգային-քաղաքական խնդիրների լուծմանը. 1912-20թթ եղել է Ազգային պատվիրակության անդամ, 1918-20թթ՝ Համահայկական համագումարների պատգամավոր և ջանք չի խնայել Հայ դատի, հայոց պետականության վերականգնման և ամրապնդման համար։ 1936թ. այցելել է ԽՍՀՄ, Լենինգրադում մասնակցել պարսկական արվեստի 3-րդ միջազգային կոնգրեսին։ Պարգևատրվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով։ Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար