Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՄԵԼՔՈՆ ՔԵՊԱՊՉՅԱՆ

Գեղանկարիչ

18 մայիս, 1880 - 3 հոկտեմբեր, 1949

Մելքոն Քեբաբչյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում: Սովորել է Ակնի Նարեկյան և Ներսեսյան վարժարաններում։ 1892թ. տեղափոխվել է Կ.Պոլիս, զբաղվել տարբեր աշխատանքներով, ինքնակրթությամբ վարպետանալով մանրանկարչության և գործվածքեղենի ձևավորման արվեստի մեջ։ 1918թ. մեկնել է Փարիզ, իբրև նկարիչ աշխատել կտորեղենի ֆաբրիկաներում, նկարել աֆիշներ և նորաձևության նմուշներ, ձևավորել գրքեր (այդ թվում՝ Վ.Շուշանյանի, Թ.Ազատյանի գրքերը, «Ամենուն տարեցույցի» և «Անահիտի» տարբեր տարեթվերի համարներ)։ Նրա ստեղծագործության մեջ ակնառու տեղ են գրավում Հայոց ցեղասպանության (1915թ.) թեմայով աշխատանքները, որոնց բնորոշ են հստակ գծանկարը, վարդագույն, արծաթամոխրավուն, երբեմն մանուշակագույն երանգների նուրբ անցումները։ Գործերից են՝ «Հայ մայրերու սուգը», «Ողջ մնացողներուն մղձավանջը», «Գաղթականներ», «Խաչելություն», «Վենետիկ», «Վաղ գարուն», «Օռնամենտալ մոտիվ», «Խավարից լույսը», «Ավերակներու բուն», գործվածքների էսքիզներ (18 թերթ)։ 1930թ. և 1944թ. Փարիզում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ 1947թ. տեղափոխվել է Հայաստան և իր աշխատանքները նվիրել Հայաստանի ազգային պատկերասրահին։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար