Գարեգին Հովսեփյան

Հայագետ, եկեղեցական, մշակութային գործիչ

Գրիգոր Չախիրյան

Կինոգետ, կինոսցենարիստ

Գևորգ Մուշեղյան

Ճարտարապետ

Մելինե Համամջյան

Դերասանուհի

Ալեքսանդր Սահակյան

Ճարտարապետ, շինարար

Ասլան Մխիթարյան

Ճարտարապետ

Վահրամ Գալստյան

Ռեժիսոր, քանդակագործ

Նաիրա Մուրադյան

Կինոռեժիսոր, նկարչուհի

Էդգար Ռոստոմյան

Երաժիշտ, դերասան

 

 

 

 

ԳԱՌՆԻԿ ՔԱԼԱՇՅԱՆ

Բանաստեղծ

16 մայիս, 1885 - 21 նոյեմբեր, 1921

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1906թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Թիֆլիսում մասնակցել է հայկական գրական ընկերության, ապա՝ «Վերնատան» աշխատանքներին, 1907թ. եղել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի ազատ ունկնդիր։ Սերտ կապեր է ունեցել Լազարյան ճեմարանի հեղափոխական ուսանողության հետ (Ա.Մյասնիկյան, Վ.Տերյան, Հ.Կուսիկյան և ուրիշներ), մասնակցել է ցույցերի, տարածել թռուցիկներ, 1909թ. ձերբակալվել է, նետվել Մոսկվայի Տագանկայի քաղաքական բանտարկյալների բանտը։ Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն լեզուներին։ «Ներշնչումներ» (1908թ.) և «Բանաստեղծություններ» (1916թ.) ժողովածուներում սիրո, կարոտի, հայրենասիրության, աշնան նվագներին միախառնած ներբողել է «պայքարի շառաչը» և «կարմիր ծիրանավորին» (հեղափոխությունը)։ Հայ ժողովրդի բնաջնջման վտանգի տարիներին խորապես հավատացած է եղել նրա գոյատևմանը և մոտալուտ սոցիալական վերափոխումներին («Դարբինը», «Բանվորու հին», «Փոթորի՜կ, փոթորի՜կ» և այլն)։ Աշխատակցել է պարբերական մամուլին («Գեղարվեստ» և այլն), հանդես է եկել գրականագիտական հոդվածներով, ակնարկներով, թարգմանություններով, ստորագրել՝ Մենորդ, Միրաժ, Անցորդ, Գ.Ք.։ 1918թ-ից եղել է դաշնակցական կուսակցության անդամ, ընտրվել խորհրդարանի անդամ։ 1920թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանին հասցեագրված հայտարարությամբ անվերապահորեն ընդունել է խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում։ Մահացել է Երևանում, թաղված է Էջմիածնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար