Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱՅԾԵՄՆԻԿ ՈՒՐԱՐՏՈՒ

Քանդակագործ

15 սեպտեմբեր, 1899 - 17 դեկտեմբեր, 1974

Այծեմնիկ Տեր-Խաչատրյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Եղել է պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի կինը: 1921-25թթ սովորել է Բաքվի պետական բարձրագույն գեղարվեստական դպրոցում՝ Ս.Էրզյայի քանդակագործական արվեստանոցում։ Առաջին անգամ ցուցադրվել է 1926թ., Մոսկվայում՝ Ռուս քանդակագործների ընկերության ցուցահանդեսում («Անապաստանը», «Հանգիստ» և այլն)։ Այդ գործերով նա իրեն դրսևորել է իբրև իրականությունը ռեալիստորեն ընկալող, մարդկային մարմնաձևերի պլաստիկությունը նրբորեն վերարտադրող արվեստագետ։ Նույն թվականին տեղափոխվել է Երևան, նպաստել Հայաստանի մշակութային կյանքի և ազգային ռեալիստական քանդակագործության զարգացմանը։ 1926-ական թվականների 2-րդ կեսից և 1930-ական թվականների սկզբին աշխատել է մոնումենտալ պրոպագանդայի բնագավառում (Ս.Շահումյանի արձանը, 1928թ., չի պահպանվել), միաժամանակ ստեղծել ժամանակակիցների հաստոցային դիմաքանդակներ («Պատանին», մարմար, 1930թ., Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, «Դիվիզիայի հրամանատար Աթոյան», 1933թ., գրանիտ)։ 1930-ական թվականներին կերտել է «Սասունցի Դավիթ»-ը (բրոնզ, 1935թ.), «Անուշ» (մարմար, 1938թ., երկուսն էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում), «Ալմաստը» (բրոնզ, 1937թ., Հ.Թումանյանի տուն-թանգարան, Երևան)։ Դրանք, ինչպես և նրա շատ այլ գործեր, քնարականության գծեր են ներմուծել հայ քանդակագործության մեջ։ 1939թ. ստեղծել է «Կժով աղջիկը» մոնումենտալ-դեկորատիվ քանդակը (բազալտ), որը տեղադրվել է Քանաքեռի խճուղու սկզբնամասում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծել է խորհրդային մարդկանց հայրենասիրության և հերոսության թեմաներով կոմպոզիցիոն գործեր (բոլորաքանդակներ և բարձրաքանդակներ), հատկապես՝ ժամանակակիցների դիմաքանդակներ («Նկարչուհի Ս.Ղարագյոզյան», մարմար, 1942թ., «Ջութակահար Ա.Գաբրիելյան», երանգավորված գիպս, 1943թ., երկուսն էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ)։ Ետպատերազմյան տարիներին մինչև 1960-ական թվականները զարգացրել է դիմաքանդակի ժանրը, կերտել մտավորականների, գյուղի և արտադրության մարդկանց կերպարներ, որոնցից նշանակալից է իր ամուսնու՝ ակադեմիկոս Ա.Հովհաննիսյանի դիմաքանդակը (բրոնզ, 1948թ., Հայաստանի ազգային պատկերասրահ)։ Ստեղծել է նաև կոմպոզիցիոն բարձրաքանդակներ («Առատություն», երանգավորված գիպս, 1961թ.)։ Վերջին աշխատանքներից է Մովսես Խորենացու արձանը (բրոնզ, 1962թ., Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար