ԷԴՈՒԱՐԴ ՈՒԹՈՒՃՅԱՆ

Ճարտարապետ

12 նոյեմբեր, 1905 - 28 հուլիս, 1975

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Քաղաքացիական ինժեների կրթությունն ստացել է ամերիկյան Ռոբերտ քոլեջում։ 1934թ. ավարտել է Փարիզի համալսարանի քաղաքաշինական ճարտարապետության ինստիտուտը: 1934-36թթ ուսանել է հուշարձանների վերականգնման դասընթացներում։ Նրա նախաձեռնությամբ 1933թ. Փարիզում կազմակերպվել է Ստորգետնյա քաղաքաշինության ընկերություն, որը 1937թ. վերածվել է միջազգայինի, ընդգրկելով շուրջ 90 երկիր։ Ընկերության 1937թ., 1948թ. և 1959թ. համագումարներում նա ընտրվել է քարտուղար։ 1936թ. հիմնել է «Լը մոնդ սուտերեն» («Le monde souterrain») մասնագիտական հանդեսը, որի պատասխանատու տնօրենն ու խմբագիրն է եղել մինչև կյանքի վերջը։ Նրա նախագծերով Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում կառուցվել են շուրջ 250 կառույցներ։ Հեղինակակից է Փարիզի, Բորդոյի, Վերսալի, Ռուանի կոյուղու ջրերի մաքրման կայանների, Բաղդադ և Բասրա քաղաքների հատակագծման նախագծերի։ Դասավանդել է Փարիզի տարբեր բարձրագույն դպրոցներում, զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ։ Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, «Հայաստանի 4-17-րդ դարերի հուշարձանները» (1967թ., ֆրանսերեն) գիրքը։ Նրա մասնակցությամբ ու նախագծերով վերականգնվել են որոշ հուշարձաններ, այդ թվում՝ Երուսաղեմի մայրավանքի Սբ. Հակոբ եկեղեցին։ 1937թ. Փարիզի ստորգետնյա տնտեսության նախագծի համար համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է «Գրան Պրի» մրցանակի։ Պարգևատրվել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանով։ Մահացել է Ֆրանսիայի Շարտր քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար