ՍԻՐՎԱՐԴ ՓՈԼԱԴՅԱՆ

Երաժշտագետ

16 հունիս, 1902 - 26 դեկտեմբեր, 1970

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ կորցնելով ընտանիքը՝ տեղափոխվել է ԱՄՆ: 1935թ. ԱՄՆ-ի Բերքլի քաղաքում ավարտել է Քալիֆորնիայի համալսարանի արվեստագիտության ճյուղը։ Կատարելագործելով երաժշտագիտական կրթությունը՝ 1942թ. ավարտել է Կոլումբիայի, 1943թ.՝ Կոռնելի համալսարանները։ 1944թ-ից եղել է ԱՄՆ-ի կանանց ազգային ասոցիացիայի անդամ։ Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, սկզբում՝ երաժշտական դպրոցներում, 1946-48թթ՝ Ֆլորիդայի, 1953-68թթ՝ Նյու Յորքի համալսարաններում։ Ուսումնասիրել է Բրազիլիայի, Պերուի, Չիլիի, Բոլիվիայի, Էկվադորի ժողովրդական երաժշտությունը։ Ուշագրավ են նրա «Հայկական ժողովրդական երգեր» (1942թ., անգլերեն), «Կոմիտաս վարդապետը և նրա ներդրումը երաժշտական ազգագրության մեջ» (1972թ., անգլերեն) աշխատությունները։ Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար