Սրապիոն Էմինյան

Բառարանագիր

Ռուսուդանա Թավրիզյան

Բալետի արտիստ

Բագրատ Ստաֆֆի

Արձակագիր

Միքայել Դովլաթյան

Կինոռեժիսոր

Արտ Սևադա

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար

Արտակ Ներսիսյան

Կիթառահար, շրթհարմոնահար

 

 

 

 

ՀԱՅԿԱՐԱՄ ՈՒԹՄԱԶՅԱՆ

Պատմաբան

25 դեկտեմբեր, 1912 - 13 դեկտեմբեր, 1970

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Զառա գյուղում: Եղել է ասմունքող, հաղորդավար Հրաչուհի Ջինանյանի ամուսինը: 1936-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1954-57թթ եղել է ՀԿԿ Երևանի կազմակերպության Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղարը, 1957թ-ից՝ ԵՊՀ ՍՄԿԿ պատմության ամբիոնի վարիչը, 1966թ-ից՝ պրոռեկտորը, 1967-70թթ՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մամուլի պետական կոմիտեի նախագահը։ 1954-60թթ և 1966թ-ից ընտրվել է ՀԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Աշխատությունները նվիրված են հայ ժողովրդի պատմության տեսական ու գործնական հարցերի լուսաբանմանը, Հայաստանի միջնադարյան պատմության, ժամանակի գաղափարաբանության հարցերին։ Հրատարակվել են նրա «Սյունիքը 9-10-րդ դարերում» (1958թ.), «Հասարակության արտադրողական ուժերի և նյութատեխնիկական բազայի բնութագրման շուրջը» (1964թ.) և այլ աշխատություններ: 1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1967թ-ից՝ պրոֆեսոր)։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար