
Հակոբ Հովնաթանյան
Գեղանկարիչ

Գևորգ Շերենց
Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ
Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան
Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց
Բանաստեղծ

Գուրգեն Ջանիբեկյան
Դերասան

Լիլիա Տեր-Մինասյան
Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց
Երգչուհի

Արտյուշա Գյոդակյան
Դերասան

Արամ Նազարյան
Գեղանկարիչ

Արման Ղուկասյան
Պարող, պարուսույց
ՆԵՐՍԵՍ ՈՒՆԱՆՅԱՆ

1 օգոստոս, 1924 - 18 դեկտեմբեր, 1957
Ծնվել է Հունաստանի Սամոս քաղաքում: 1928թ. ընտանիքով տեղափոխվել է Ուրուգվայ։ Ավարտել է Մոնտեվիդեոյի համալսարանի Պլաստիկ արվեստների դպրոցը։ Երկու տարի սովորելուց հետո, մասնակցել է Ազգային սալոնի մրցույթին և «Մերկ կինը» քանդակի համար արժանացել հատուկ մրցանակի, իսկ 1942թ.՝ օտարերկրացիների համար սահմանված ոսկե մեդալի։ Նույն մեդալին արժանացել է 1944թ.՝ «Մտորում», 1948թ.՝ «Խաչից իջեցնելը», 1949թ.՝ «Մայրություն», 1950թ.՝ «Կյանքի դեզինտեգրացիա» հարթաքանդակների համար։ 1949թ. կատարել է 16 նկարազարդում բանաստեղծ Է.Պինտոյի գրքի համար։ Հետագա գործերից են՝ «Օջախ» և «Տրիստան և Իգոլդա» հարթաքանդակները, «Տրիստանի գլուխը», «Բանվորը», Ռ.Թեքեյանի կիսանդրին և այլն։ 1950թ. կազմակերպել է առաջին անհատական ցուցահանդեսը՝ ներկայացնելով տարբեր ժանրերի մոտ 70 աշխատանք (քանդակներ քարից, գիպսից, թրծակավից, փորագրանկարներ, գծանկարներ)։ Հետևել է տարբեր ուղղությունների։ Մահացել է Մոնտեվիդեոյում: