
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ԳՐԻԳՈՐ ՔԵՇԻՇՅԱՆ

12 օգոստոս, 1921 - 14 հունվար, 1980
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Սերել է Հայկական Կիլիկիայի Աջապահյան հնամենի տոհմից։ 1935թ. ավարտել է Բեյրութի Սահակյան, 1941թ.՝ Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունները։ 1943-46թթ սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան և նույն թվականից դարձել Հայաստանի գրողների միության անդամ։ 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում և հրատարակչություններում, 1970թ-ից՝ Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում: Նրա առաջին պատմվածքը («Ծառս ծիրանի») տպագրվել է 1940թ.՝ Նիկոզիայի «Այգ» պարբերականում, առաջին ժողովածուն («Մեծ ճանապարհի վրա»)՝ 1948թ.։ Այնուհետև հրատարակվել են նրա «Պատմվածքներ» (1954թ.), «Քեզնից հեռու, քեզ հետ» (1962թ.), «Տնակը կռունկի վրա» (1975թ.) պատմվածքներ և վիպակներ ամփոփող գրքերը։ Ուշագրավ են գրողի «Կղզի նման չիք մեր Կիպրիա» (1970թ.) վիպակը, որը պատկերում է Մելգոնյան հաստատության պատանիների կյանքը, և «Կտակը» (1981թ.) ժողովածուն։ Գրել է նաև մանուկների համար («Աշխարհի ապագա չեմպիոնները», 1962թ., «Երկնքում շատ աստղեր կան», 1977թ., ժողովածուներ)։ Թարգմանել է Վ.Սարոյանի «Մարդկային կատակերգություն» (1959թ.) վիպակը, «Ջիմ Դենդի» պիեսը («Իմ սիրտը լեռներում է», ժողովածու, 1963թ.), Մ.Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (1964թ.) վեպը և այլ գործեր։ Մահացել է Երևանում: