ՄԱՅՔԼ ՔՐՄՈՅԱՆ

Երգիչ, դերասան

29 նոյեմբեր, 1921 - 21 սեպտեմբեր, 1994

Գեղամ Քրմոյան

Ծնվել է Ֆրեզնոյում: Երաժշտական կրթությունն ստացել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում, ապա Լոս Անջելեսի համալսարանի օպերայի և դրամայի բաժնում։ Հանդես է եկել տարբեր օպերային խմբերի հետ, ԱՄՆ-ի նահանգներում ու քաղաքներում, ելույթներ ունեցել Եվրոպայի երկրներում։ Հիմնական բնակավայրը եղել է Նյու Յորքը։ Նրա արտիստական ձիրքը դրսևորվել է երգարվեստի տարբեր բնագավառներում՝ օպերա, համերգային կատարում, մյուզիքլ։ Կատարել է գլխավոր դերերգեր Վ.Մոցարտի «Առևանգումը հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», Շ.Գունոյի «Ֆաուստ», Ջ.Վերդիի «Սիմոն Բոկկանեգրա» և այլ օպերաներում։ Համերգային հայտագիրն ընդգրկել է դասական, ամերիկյան, ռուսական, հայկական երգեր, գոսթել, ուրույն տեղ են գրավել Կոմիտասի երգերը։ 1971թ. մենահամերգներով հանդես է եկել Երևանում։ Նկարահանվել է նաև ամերիկյան մի շարք ֆիլմերում՝ «Ֆրենսիս Գարի Փաուերս. U-2 լրտեսական իրադարձության ճշմարիտ պատմությունը» (1976թ.), «The Skatebirds» (1977-78թթ), «Բեռլինյան հանձնարարություն» (1982թ., Հայոց ցեղասպանության մասին) և այլն: Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար