
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ՌԵՅՆԿԱՐՆԱՑԻԱ

Ռոլանդ Գասպարյան` վոկալ
Արթուր Մարգարյան` կիթառ
Էդգար Սահակյան` բաս կիթառ
Կարեն Մամիկոնյան` ստեղնաշար
Մառեկ Զաբորսկի` հարվածային
Հայկ Ղազարյան` շեփոր
Տիգրան Սուչյան՝ շեփոր
Վահրամ Դավթյան` տրոմբոն
Խաչատուր Խաչատրյան` սաքսոֆոն
Ռաֆիկ Ավագյան՝ բլուլ, պկու, կլառնետ
Հիմնադրվել է 2001թ., Ռոլանդ Գասպարյանի կողմից: Տարիների ընթացքում փոխվել են խմբի անդամները: Խումբը համարվում է առաջին ռեգգի կատարողը, ով տարածել է ոճը և մեծ հայկական լսարան հավաքել: 2007թ. թողարկել է առաջին հայկական ռեգգի ձայնասկավառակը` «Ջանֆիդայից Ջամայկա 60կմ» և նկարահանել առաջին տեսահոլովակը` «Ջան Ռաստաման»: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում ու արտերկրում: Մենահամերգներ է ունեցել երևանյան մի շարք ակումբներում: Թողարկել է նաև «Մի գդալ սեր» (2010թ.), «Աղ ու հաց» (2013թ.), «Սպիտակ» (2014թ.) ձայնասկավառակները: Երգացանկից հայտնի են «Էլի լավա», «Մի գդալ սեր», «Սիրունիկ ես», «Սեր», «Յար արի», «Երևան», «Սիրուս կսպասեմ», «Ով սիրուն, սիրուն» և այլ երգեր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ «Ռադիո Վան» ռադիոկայանի «Տարվա լավագույն երգ» (2008թ., «Էլի լավա»), «Տարվա լավագույն հիթ» (2009թ., 2010թ., 2011թ., 2012թ.), «Տարվա լավագույն խումբ» (2012թ., 2013թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ալտերնատիվ ալբոմ» (2009թ., «Մի գդալ սեր»), Մոսկվայի հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա հիթ» (2010թ., 2012թ.), «Տարվա լավագույն խումբ» (2012թ.), «Դար 21» հեռուստաընկերության «Տարվա լավագույն խումբ» (2014թ.) և այլն: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: