ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1942թ. փետրվարի 25-ին, ՀՀ Սևան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: 1963-68թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում` «Յուննոստ», «Կռունկ» և այլն: Եղել է Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Վլադիլեն Բալյանի, Մարտին Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երկերի առաջին կատարողը: Կատարել է նաև ռուս, ուկրաինացի, վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: 1968թ-ից աշխատում է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մեներգչուհի: Ձայնագրվել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: 1965թ. երաժշտական փառատոնում արժանացել է ոսկե մեդալի և դափնեկրի կոչման: 1968թ. Մոսկվայի «Մայակ», 1971թ.` «Յուննոստ» ռադիոկայանների համամիութենական մրցույթներում արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակներին: 1967-75թթ եղել է Սոչիի, Մինսկի և Լեհաստանի Սոպոտ քաղաքի միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Կարնեգի Հոլ», Սիդնեի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում: 2001թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2008թ.` Մոսկվայի «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալի, 2009թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2011թ.` ՀՀ ԱԺ Պատվո մեդալի: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2006թ.՝ ժողովրդական արտիստի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար