ՔԵՐՈՎԲԵ ՍՊԵՆՅԱՆ

Բանասեր, լեզվաբան

13 մարտ, 1817 - 2 դեկտեմբեր, 1886

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, 1838թ-ից՝ քահանա։ Եղել է դասական հայերենի գյուտի մասնակիցներից, որոնք որակապես տարբերել են 5-րդ դարի և հետագա շրջանի գրական հայերենը։ Այդ սկզբունքով էլ գրել է «Ուսումն դասական հայերեն լեզվի» աշխատությունը, որը վերամշակել, լրացրել և 1920թ. լույս է ընծայել Հակոբոս Տաշյանը իբրև համանուն մեկ այլ աշխատության մաս՝ «Առաջին դպրություն, անգիր ժամանակք» վերնագրով։ Գրել է նաև աստվածաբանական աշխատություն (աշխարհաբարով) և «Քերականություն գերմաներեն լեզվի» (1844թ.) դասագիրքը։ Մահացել է Վիեննայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար