Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դրամատուրգ

16 հունիս, 1827 - 13 դեկտեմբեր, 1868

Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադառնալով Թիֆլիս՝ զբաղվել է բժշկությամբ, եղել Կովկասյան բժշկական ընկերության իսկական անդամ, հիմնադրել է աղջիկների դպրոց, ընտրվել Ներսիսյան դպրոցի հոգաբարձու, մասնակցել հայ թատրոնի հիմնադրմանը։ Գրել է 10 պիես (մեծամասամբ՝ անտիպ), որոնցում պատկերել է Թիֆլիսի հայկական միջավայրի ցածր խավերի կյանքն ու կենցաղը, բարոյական արժեքների վերացումը բուրժուական իրականության մեջ, քաղքենի ընտանիքների բարքերը, նրանց սնանկացումը։ Առաջին՝ «Դալալ Ղաղո» պիեսը բեմադրվել է 1863թ., Գ.Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգության հետ միաժամանակ։ Նրա բոլոր պիեսները («Պեպոյի տկճուրը», «Վույ քի իմ վեչիր», «Հարս ու կեսուր», «Ո՞վ է մեղավոր», «Էշը կդատե, ձին կուտե», «Նինոյի նշնվիլը», «Խոտորնակին խոտորնակ») խաղացվել են հայաշատ վայրերում, իսկ երկուսը՝ նաև տպագրվել («Էս էլ քի մոցիքլութին...», 1866թ., «Պառվներուն խրատ», 1879թ.)։ Ներկայացումներում հանդես են եկել նշանավոր դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը և այլք։ Նրա ստեղծագործությունները նպաստել են հայ կենցաղային դրամայի ու կատակերգության զարգացմանը։ Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար