Պետրոս Սիմեոնյան

Լրագրող, մանկավարժ

Լևոն Տիգրանյան

Բժիշկ, թարգմանիչ, բառարանագիր

Հակոբ Պարոնյան

Դրամատուրգ, երգիծաբան

Մուշեղ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ջիվան Ավետիսյան

Կինոռեժիսոր

Գայանե Մանուկյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ԱՂԵՔՍԱՆԴՐՅԱՆ

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

11 հուլիս, 1840 - 3 փետրվար, 1890

Ծնվել է Թիֆլիսում: 1860թ. ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը, ապա սովորել Թիֆլիսի դասական գիմնազիայում։ «Մեղու Հայաստանի», «Կռունկ հայոց աշխարհի», «Արձագանք», «Նոր դար» պարբերականներում լույս են տեսել նրա չափածո («Մեկ խարագի կյանքից», երգիծական պոեմ՝ Թիֆլիսի բարբառով) և արձակ գործերը («Ուխտագնացություն ի Թելեթ», «Պրիկազչիկ Միշելը», «Տանու աղջիկը անկտրիլ խարբուզակ է» և այլն), հոդվածներն ու գրախոսությունները («Մեր աշուղների խաղերը», «Գ.Սրվանձտյանցի «Գրոց-բրոցը», «Սայաթ-Նովայի հիշատակին», «Թիֆլիսեցու հանճարը յուր առածների և ասացվածքների մեջ» և այլն), թարգմանությունները (Ի.Կռիլովի առակներից, Ա.Օստրովսկու «Ուրիշի սահնակ մի նստիր», «Արդյունավոր պաշտոն» պիեսները)։ Նրա աշխատություններից գլխավորը «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» (1885թ.) բանահյուսական նյութերի ժողովածուն է (շուրջ 6700 առած-ասացվածք, ոճական ու դարձվածքային նմուշ, երգ, հեքիաթ, հանելուկ, շուտասելուկ, աղոթք, օրհնանք, անեծք, կենաց, մականուն և այլն)։ Ստորագրել է նաև Դաբաղ Ղաղո, Շաքար Մանուշակյանց, Գևո Ավետիսով, Աղվինինց Դավիթ։ Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար