Յուզեֆ Էպիֆան Մինասովիչ

Բանաստեղծ, հրապարակագիր, պատմաբան

Մկրտիչ Պոտուրյան

Հայագետ, լրագրող

Ավետ Գաբրիելյան

Ջութակահար

Արա Սարգսյան

Քանդակագործ

Ռոբերտո Գյուլբենկյան

Արևելագետ, աղբյուրագետ

Շմավոն Թորոսյան

Բանաստեղծ

Աիդա Ավետիսյան

Կոմպոզիտոր

Փիթեր Սուրյան

Արձակագիր, հրապարակախոս

Ելենա Տեր-Ավագյան

Գեղանկարչուհի

Վարուժան Խտշյան

Բեմադրիչ, դերասան

Վիկտոր Խաչատրյան

Ջութակահար, դիրիժոր

Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր

Արմինե Անդա

Դերասանուհի, գրող

Աշոտ Ահարոնյան

Հաղորդավար, լրագրող

Շուշանիկ Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սերգեյ Սարգսյան

Հաղորդավար

Զարուհի Ռշտունի

Հաղորդավար

 

 

 

 

ՍԵԴՐԱԿ ՏԵՐ-ՍԱՐԳՍԵՆՑ

Գրող, հրապարակախոս, պետական գործիչ

29 հոկտեմբեր, 1845 - 21 հուլիս, 1938

Սեդրակ Տևկանց

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է քաղաքական, եկեղեցական գործիչ Երեմիա Տեր-Սարգսենցի և բանահավաք Արիստակես Տեր-Սարգսենցի եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ուսումը շարունակել Կ.Պոլսում։ 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից հետո եղել է Մկրտիչ Խրիմյանի ստեղծած (1879թ.՝ Վանում) սովյալներին օգնող հանձնաժողովի անդամ։ Այնուհետև ապրել և գործել է Երուսաղեմում, Լոնդոնում, Նիսում։ Հրատարակել է բանաստեղծությունների մի Ժողովածու («Վառարանի մը կայծեր», 1875թ.)։ «Շահենն ի Սիպիր կամ Գաղթական հայը» (1877թ.) երկում (հրատարակումից շատ չանցած այրվել է թուրքական իշխանության հրամանով) զգացվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ազդեցությունը։ Ջերմորեն է արտահայտվել Խ.Աբովյանի և նրա ստեղծագործության գլխավոր հերոսի՝ Աղասու մասին, ստեղծել ազատամիտ և ըմբոստ մարդու կերպար, որը, չհաշտվելով թուրքական դաժան իրականության հետ, անցնում է Արևելյան Հայաստան, բայց ցարական իշխանությունը նրան աքսորում է Սիբիր։ Վեպում ճշմարտացիորեն է վերարտադրված ժողովրդական կենցաղը, սովորությունները, տոները (ուշագրավ է Սբ. Կարապետ վանքի տոնախմբության գունեղ նկարագրությունը)։ Հեղինակը քննադատել է կաթոլիկ եկեղեցու հավատորսությունը, այլ քրիստոնյաների հանդեպ կիրառվող հալածանքները։ Մի շարք պարբերականներում տպագրել է հոդվածներ՝ «Ասպետ» ստորագրությամբ։ Մահացել է Ֆրանսիայի Նիս քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար