Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՀԱԿՈԲՈՍ ՏԱՇՅԱՆ

Բանասեր, լեզվաբան, հայագետ

25 հոկտեմբեր, 1866 - 3 փետրվար, 1933

Ֆրանկիսկոս Թաշճյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարինի գավառի Արծաթի գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Կարինում, 1880թ. ամռանը հաճախել է Կ.Պոլսի Վիեննական Մխիթարյան վարժարանը, ապա մեկնել Վիեննա։ 1885թ-ից եղել է Մխիթարյան միաբանության անդամ, 1889թ-ից՝ քահանա։ 1893-1912թթ եղել է Վենետիկում, Բեռլինում (այստեղ ուսումնասիրել է Արքունի մատենադարանի հայերեն ձեռագրերը), Զմյուռնիայում, Կարինում, Հայոց աշխարհում («Հայոց աշխարհ, Փոքր Հայք ու Խաղտիք», 1917-18թթ, անտիպ)։ Նրա առաջին խոշոր գործը «Ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարյանց ի Վիեննա» (1895թ.) գիրքն է, որը հայ քաղաքակրթությանը, պատմությանը և այլ հարցերի վերաբերող 573 ձեռագրերի նկարագրությունն է։ Ցուցակագրման եղանակը հայ բանասիրության մեջ ստացել է «տաշյանական ոճ» անունը։ Բանասիրական բնույթի այլ աշխատանքներից հատկանշելի է «Ագաթանգեղոս առ Գեորգա ասորի եպիսկոպոսին և ուսումնասիրութիւն Ագաթանգեղեա գրոց» (1891թ.) գիրքը, որտեղ ուսումնասիրել է ասորական և հունական բնագրային մասունքները, նրանց աղերսը հայկական օրինակի հետ, վերլուծել երկի քաղաքական-պատմական բովանդակությունը։ Արժեքավոր լրացումներով և ժամանակակից բանասիրության պահանջների համաձայն կատարված փոփոխություններով հրատարակել է Հովսեփ Գաթըրճյանի «Սրբազան Պատարագամատույցք հայոց»-ը (1897թ.), անդրադարձել «Վարդապետություն առաքելոց անվավերական կանոնաց մատյան»-ին (1896թ., հունական, ասորական, արաբական, եթովպական և այլ աղբյուրների համեմատությամբ), Սեկունդոս Լռակյաց փիլիսովւայի հետ առնչվող հարցերին։ Հայաստանի պատմական աշխարհագրությանն է նվիրված «Հին Հայաստանի արևմտյան սահմանը. Փոքր Հայք և Կողոփենե (Սեբաստիա)» (1917-18թթ) աշխատությունը։ «Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին» (1921թ.) գիրքը հայ ժողովրդի 1915թ. ցեղասպանության և տարագրության պատմությունն է։ Ուշագրավ է նրա «Ուսումն դասական հայերեն լեզվի (Հայկաբանություն)» (1920թ.) ուսումնասիրությունը (հիմքում ընկած է Ք.Սպենյանի աշխատությունը)։ Դիտարկել է մասնավորապես գրաբարի անցած ուղին՝ նրա զարգացման ամբողջ ժամանակաշրջանում։ Հայերենի ցեղակցության խնդրում հետևել է Հ.Հյուբշմանին՝ միաժամանակ ընդգծելով ակնհայտ մերձավորությունը իրանականին։ Ըստ նրա՝ հայոց լեզուն շփումներ է ունեցել և փոխազդեցությունների մեջ եղել բազմաթիվ այլ լեզուների հետ, բայց չի կորցրել իր ինքնությունն ու հնդեվրոպական բնույթը։ Եղել է նաև հմուտ բառագետ ու տերմինաբան («Բառախոսական դիտողություններ...», 1926թ.)։ Գրել է հոդվածներ, որոնք շոշափում են հայերենի, հայոց այբուբենի և հնչյունաբանության, պատմության, Հայաստանի տեղագրության և այլ հարցեր։ Կատարել է գեղարվեստական և գիտական թարգմանություններ գերմաներենից, ֆրանսերենից, անգլերենից, ինչպես նաև լատիներենից։ Մահացել է Վիեննայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար