Զարուհի Գալեմքյարյան

Բանաստեղծ, արձակագիր

Եղիա Չուբար

Կինոսցենարիստ, լրագրող

Կառլոս Մարկոսյան

Օպերային երգիչ

Ալեքսանդրա Երեմյան

Ճարտարապետության պատմաբան

Գեորգի Մինասյան

Դուդուկահար

Պերճ Զեյթունցյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Ստեփան Զաքարյան

Դրամատուրգ, արձակագիր

Դարոն Մալաքյան

Կիթառահար

Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավար, դերասանուհի

Անի Դաշյան

Հաղորդավար, լրագրող

Վարդգես Հովեյան

Կիթառահար, երգիչ

Գեորգի Մինասյան

Դուդուկահար

Արտեմի Չոլոքյան

Հոբոյահար

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս

13 հուլիս, 1868 - 8 նոյեմբեր, 1938

Ստեփան Ավետիքյանց-Բանանցեցի

Ծնվել է Հայաստանի Գարդման գավառի Բանանց գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): Եղել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի գյուղագիր-դեմոկրատ։ 1889թ. ավարտել է Թիֆլիսի Ալեքսանդրյան ուսուցչական ինստիտուտը, ուսուցչություն և տեսչություն արել Պյատիգորսկում, Ղարաբաղում, Գանձակում, Թիֆլիսի նահանգում։ Իր գեղարվեստավավերագրական արձակ գործերում («Սամիտարնի», 1897թ., «Նահատակը», 1898թ., «Պատմվածքներ», 1912թ., «Չարաբաստիկ թուղթը», 1913թ., «Բուտոնը», 1914թ., «Օրհնվի նրա եկած ճամփան», 1921թ. և այլն) արտահայտել է ազատասիրական մտքեր, պաշտպանել գյուղացիական դեմոկրատիայի շահերը, հանգել է շահագործողների վերացման անխուսափելիության գաղափարին։ Ուշագրավ են նրա հակակրոնական, աթեիստական բնույթի («Մեր տերը», «Կապ բռնողը» և այլն) և ժողովուրդների բարեկամության վերաբերյալ («Անտառի գյուտը») գործերը, ինչպես նաև գյուղի սոցիալական կյանքն իր զավեշտական ու ողբերգական կողմերով, իր սովորույթներով ներկայացնող պատմվածքները («Ասիստենտը», «Ուղերձը», «Ճակատին էն էր գրած» և այլն)։ Որոշակի արժեք ունեն նրա «Իռլանդիայի դատը» (1898թ.) և «Հոմրուլի պաշտպանը» (1899թ.) քաղաքական-հրապարակախոսական բնույթի գործերը։ Տարվելով Դաշնակցություն կուսակցության դեմոկրատական գաղափարներով՝ մտել է այդ կուսակցություն։ 1907թ. ընտրվել է 2-րդ Պետական դումայի պատգամավոր՝ Ելիզավետպոլի նահանգից։ Դումայում ունեցած իր ելույթներում սուր քննադատության է ենթարկել ցարիզմը, որի համար բանտարկվել է։ Վ.Լենինը «Սոցիալ-դեմոկրատիայի ագրարային ծրագիրը 1905-07թթ ռուսական առաջին հեղափոխության ժամանակ» աշխատության «Նացիոնալները» ենթագլխում անդրադարձել է գրողի՝ դումայում ունեցած ելույթին, մեջբերելով նրա հետևյալ խոսքերը. «Հողը համայնական սեփականության սկզբունքներով պետք է պատկանի աշխատավորներին, այսինքն՝ աշխատավոր ժողովրդին և ուրիշ ոչ ոքի... Ամբողջ Կովկասյան գյուղացիության անունից ես հայտարարում եմ... վճռական պահին ամբողջ կովկասյան գյուղացիությունը ձեռք ձեռքի տված կգնա իր ավագ եղբոր՝ ռուս գյուղացիության հետ և ձեռք կբերի իր համար հող և ազատություն»։ Ողջունել է խորհրդային կարգերի հաղթանակը Անդրկովկասում, հեռացել է դաշնակցությունից և զբաղվել ուսուցչությամբ։ 1923թ-ից ուսուցչություն է արել հայրենի գյուղում: Մտերիմ հարաբերություններ է ունեցել Պ.Պռոշյանի, Ղ.Աղայանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի և այլ հայ մտավորականների հետ: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ: Անհիմն ձերբակալվել է, ապա՝ գնդակահարվել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար