Գարեգին Կուզիկյան

Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Արաքսի Սարյան

Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան

Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան

Քանդակագործ

Արթուր Մոլիտվին

Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան

Դերասանուհի

Գրիգորի Ալոնց

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

Գեղանկարիչ

29 հունիս, 1870 - 19 մարտ, 1906

Ծնվել է Նախիջևանի գավառի Թմբուլ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1890թ. մեկնել է Պետերբուրգ, ընդունվել Գեղարվեստը խրախուսող ընկերության նկարչության դպրոցը, 1894-97թթ սովորել այդ դպրոցին կից Ի.Ռեպինի արվեստանոցում, 1898-1904թթ՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում՝ Օ.Կովալևսկու մարտանկարչության դասարանում։ Դեռևս ուսումնառության տարիներին մասնակցել է ռուս նկարիչների ցուցահանդեսներին։ 1905-06թթ աշխատել է Պենզայի նկարչության դպրոցում։ 1907թ. նկարիչ Դավիթ Օքրոյանցի նախաձեռնությամբ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում կազմակերպվել է նրա ետմահու ցուցահանդեսը (ավելի քան 100 գործ)։ Գործերից են՝ «Վերադարձ որսից» (1901թ., Հայաստանի պատմության պետական թանգարան), «Նախիր» (1904թ.), «Նատյուրմորտ արձանիկով» (երկուսն էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ)։ Մահացել է Ռուսաստանի Տվեր քաղաքում: