ՕԼԳԱ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ

Լրագրող, մանկավարժ

19 հունիս, 1879 - 7 օգոստոս, 1971

Օլգա Ադամովիչ

Ծնվել է Պետրովսկ (այժմ՝ Մախաչկալա, Դաղստան, ՌԴ) քաղաքում: Եղել է քաղաքական գործիչ, լրագրող Սուրեն Սպանդարյանի կինը և զինակիցը, հեղափոխական ագիտատոր-պրոպագանդիստ, Կոմունիստական կուսակցության անդամ։ Ավարտել է Թիֆլիսի իգական գիմնազիան: 1899-1900թթ սովորել է Ժնևի համալսարանում։ 1910-12թթ դասավանդել է Թիֆլիսի ուսուցիչների միության դպրոցում, միաժամանակ հեղափոխական պրոպագանդիստական աշխատանք տարել քաղաքում։ Վրաստանում մենշևիկների տիրապետության շրջանում եղել է բոլշևիկյան կուսակցության գանձապահը Կովկասյան երկրային կոմիտեում։ 1921թ-ից աշխատել է ՌԿ(բ)Կ ԿԿ-ի ագիտպրոպագանդայի բաժնում, ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի օրգան «Ռաբոչայա գազետա» («Рабочая газета») թերթի խմբագրությունում խմբագրել է մանկական «Յունիե ստրոիտելի» («Юные строители») և «Մուրզիլկա» («Мурзилка») ամսագրերը, ղեկավարել ՀամԿ(բ)Կ ԿԿ-ին կից խմբագիրների բաժինը և «Զա ինդուստրալիզացիյու» («За индустрализацию») թերթի բանվորական բաժինը։ 1934թ-ից եղել է միութենական կարգի անհատական թոշակառու։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար