ՄԻՀՐԱՆ ՏԱՐԵՆՏԻԼՅԱՆ

Ջութակահար

26 հոկտեմբեր, 1889 - 2 մայիս, 1980

Միհրան Տարանտելլան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Երաժշտական կրթությունն ստացել է Կ.Պոլսում, ջութակի դասեր առել Հարություն Սինանյանից: 1923թ-ից ապրել է Փարիզում, ուր կատարելագործվել է որպես ջութակահար: Նվագել է տարբեր նվագախմբերում, զբաղվել մանկավարժությամբ։ Բարձր է գնահատվել նրա մասնակցությունը հատկապես «Schola cantorum»-ի լարային քառյակում և նվագախմբում (1938թ-ից)։ 1950թ-ից նվագել է քաղաքապետարանի արտիստական միության նվագախմբում, զբաղվել մանկավարժությամ։ Երկարամյա բեղմնավոր կատարողական և մանկավարժական գործունեության համար 1951թ. արժանացել է «Officier d՚académįe» գեղարվեստական պատվո շքանշանին։ Հայերեն է թարգմանել ու հրատարակել ֆրանսիացի երաժշտագետ Ա.Լավինյակի «Երաժշտական դաստիարակություն» աշխատությունը (Կ.Պոլիս, 1921թ.): Հեղինակել է դաշնամուրի սոնատ, կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար, ֆուգաներ, պիեսներ, երգեր: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար