ԳՐԻԳՈՐԻ ՎԵՐՄԻՇԵՎ

Արձակագիր

7 հուլիս, 1894 - 4 հոկտեմբեր, 1973

Գրիգոր Վերմիշյանց

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է քաղաքական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ Քրիստափոր Վերմիշյանցի որդին: 1916թ. ավարտել է Ֆրայբերգի (Գերմանիա) լեռնային ակադեմիան, 1916-17թթ սովորել Պետրոգրադի ռազմաինժեներական ուսումնարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-18թթ) մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի կռիվներին, 1920թ. եղել թուրքական զավթիչների դեմ մարտնչող հայկական հեծելազորային ջոկատի հրամանատար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1923-56թթ, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ (ԽՍՀՄ պետպլանի բաժնի վարիչ, ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատի բաժնի վարիչ և այլն), մասնակցել Հայաստանի մի շարք կարևոր տնտեսական խնդիրների մշակմանը։ 1958թ-ից զբաղվել է գրական գործունեությամբ։ Հավաքել է Հայաստանի և Վրաստանի 12-13-րդ դարերի պատմության վերաբերյալ նյութեր, որոնք հիմք են ծառայել իր «Ամիրսպասալար» (1968թ.), «Թագավորության մայրամուտը», «Տամտա» և «Հրաձիգ ժողովուրդը» (վերջին երեքը անտիպ) քառահատոր վիպաշարի համար։ Դրանցում ներկայացրել է Զաքարյան իշխանների ճակատագիրը, պատկերել հայ և վրացի ժողովուրդների համատեղ պայքարը հանուն ազատության ու անկախության։ Մահացել է Ռուսաստանի Օրջոնիկիձե (այժմ՝ Վլադիկավկազ) քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար