Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՎԱՃՅԱՆ

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

22 հոկտեմբեր, 1831 - 21 ապրիլ, 1874

Ծնվել է Կոստանդնուպոլսում, արհեստավորի ընտանիքում։ Մանուկ հասակում զրկվել է ծնողներից։ Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո, առաջադեմ մտավորական Խաչատուր Պարտիզպանյանի հովանավորությամբ և Օտյան գերդաստանի նյութական աջակցությամբ, մեկնել է (ենթադրաբար 1848թ.) Փարիզ և ուսանել Սեն Բարբիի բարձրագույն դպրոցում։ 1852թ. վերադարձել է Կ.Պոլիս, Խ.Պարտիզպանյանի և Գ.Օտյանի հետ մասնակցել Ն.Ռուսինյանի լուսավորական խմբակցությանը, պայքարել կղերաամիրայական հոսանքի դեմ։ 1854թ. նշանակվել է Պեշիկթաշի դպրոցի ուսուցիչ, տարածել առաջադիմական գաղափարներ, ծավալված գրապայքարում պրոպագանդել Ն.Ռուսինյանի աշխարհաբարի դասագիրքը՝ «Ուղղախոսությունը»։ 1855-56թթ ապրել է Փարիզում, հանդիպումներ ունեցել լեհական ազգային-ազատագրական շարժման ներկայացուցիչների հետ։ 1856թ. Կ.Պոլսում հիմնադրել և խմբագրել է «Մեղու» հանդեսը։ Մասնակցել է Ազգային սահմանադրության մշակմանը (1859թ. սահմանադրության նախագիծը նախապատրաստող հանձնաժողովի անդամ էր), եղել սահմանադրական շարժման դեմոկրատական ուղղության աչքի ընկնող ներկայացուցիչներից։ 1860թ. անդամակցել է «Բարեգործական ընկերությանը», որը կոչված էր լուսավորության տարածման և արհեստների զարգացման միջոցով վերացնելու Արևմտյան Հայաստանի հետամնացությունը։ 1862թ. սկզբին նրա մասնակցությամբ ստեղծվել է «Հայկ» կամ «Օրիոն» մասոնական կազմակերպությունը, որը զբաղվել է Կ.Պոլսի հայկական գաղութի լուսավորական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարի հարցերով։ 1862թ. Զեյթունի ապստամբության ժամանակ մերկացրել է սուլթանական բռնապետության հայաջինջ քաղաքականությունը, ազատագրական շարժումը կազմակերպելու նպատակով շրջագայել Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում։ 1866թ. մասնակցել է մասոնական «Սեր» գաղտնի ընկերության գործունեությանը, որի վերջնական նպատակն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Համաեվրոպական հեղափոխական շարժման, թուրքական բռնապետության դեմ ազատագրական ելույթների, ինչպես նաև Միքայել Նալբանդյանի անմիջական ազդեցությամբ (հանդիպել են երկու անգամ, Կ.Պոլսում՝ 1860-61թթ), 1860-ական թվականների սկզբին դարձել է հեղափոխական-դեմոկրատիզմի հետևորդ, առաջադրել ազգային և սոցիալական ճնշումը զենքով վերացնելու գաղափարը (ըստ նրա, օտար նվաճողների լուծը թոթափելուց հետո, հարկ էր զենքն ուղղել սեփական հարստահարիչների դեմ)։ Հետևելով Մ.Նալբանդյանին՝ նա ևս Հայաստանի Արևմտյան և Արևելյան հատվածների ազատագրումը սուլթանական և ցարական լծից շաղկապել է ռուսական և համաեվրոպական հեղափոխական շարժման հաղթանակի հետ, բարձր գնահատել ազգային-ազատագրական պայքարը Լեհաստանում և Իտալիայում, Ջ.Գարիբալդիին համարել ընդօրինակման արժանի հերոս։ Ագրարային հարցը քննարկել է ազգային հարցի հետ սերտ կապի մեջ։ Տարածել է Մ.Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը։ Ագրարային հարցի լուծման ճանապարհին պահանջել է Արևմտյան Հայաստանում արմատավորել հողամշակման առաջավոր ձևերը, զարգացնել գյուղատնտեսությունը, կազմակերպել վաճառականական ընկերություններ, պայմաններ ստեղծել երկրի տնտեսական զարգացման, ժողովրդի լուսավորության և քաղաքական ազատագրության համար։ Դրանց իրականացումից հետո հողը խլվելու էր հարստահարիչներից և հանձնվելու գյուղացուն։ Իր մարտաշունչ հրապարակախոս, ելույթներում պաշտպանել է աշխատավոր գյուղացիության և արհեստավորների շահերը, դատապարտել կոմպրադորական բուրժուազիային, վաշխառուներին, հողատեր աղաներին, բարձրաստիճան հոգևորականությանը։ Նշանակալից հետք է թողել նաև հայ գեղարվեստական գրականության և գրաքննադատության բնագավառներում։ Ուշագրավ են նրա «Հայաստան Մայր» արձակ պոեմը, «Արիք Հայկազունք» բանաստեղծությունը, որը վերածվել է երգի, դարձել Ազգային սահմանադրության հիմնը, «Քաթինքա» վիպակը, «Առանձար Ամատունի» պատմական ողբերգությունը, «Մատնություն» քաղաքական պամֆլետը, երգիծական շատ գործեր։ Եղել է հայ իրականության մեջ քաղաքական երգիծանքի հիմնադիրներից, նոր, ժողովրդական թատրոնի նախաձեռնողներից։ Նրա գործընկերն ու համախոհն էր նշանավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը։ 1981թ. Հայաստանում նշվել է նրա ծննդյան 150-րդ տարեդարձը։ Նրա անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը։ Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար