
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՊԱՊԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ծնվել է 1952թ. հունվարի 2-ին, ՀՀ Մարտունու շրջանի Գեղահովիտ գյուղում: 15 տարեկան հասակում մասնակցել է Սայաթ-Նովայի անվան երգի մրցույթին և արժանացել ոսկե մեդալի: Այդ տարիներին հրավերք է ստացել` ձայնագրվելու Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում: Ծառայությունից հետո ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ-դասական բաժին: 1978թ-ից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես մեներգիչ: Անսամբլի հետ ունեցած ավելի քան 100 ձայնագրությունները պահպանվում են Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում: Համագործակցել է Բոստոնի «Երևան» երգչախմբի և Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ էստրադային նվագախմբի հետ: 1991թ. վերջինիս հետ Մոսկվայում թողարկել է «Հավատքի երգ» ձայնասկավառակը: Հայաստանի անկախացումից հետո, հայ երգը ներկայացրել է Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ): Արցախի պատերազմի տարիներին հանդես է եկել մի շարք բարեգործական համերգներով` օգնելու ազատամարտիկների ընտանիքներին: 1995թ. առանձնացել է Ա.Մերանգուլյանի անվան նվագախմբից և ստեղծել ու ղեկավարում է «Վերածնունդ» ժողովրդական էստրադային անսամբլը: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի: 1997թ. և 2001թ. Մոսկվայում արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցանակի: Հանդիսացել է հայ գուսանների և կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը: Եղել է Երևանի «Մշակույթ» համալսարանի մշակույթի բաժնի դեկանը: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, որոնցից է «Երևանի սիրուն աղջիկ»-ը: 2006թ-ից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ 2011թ. նկարահանել է «Ասա ընկեր» տեսահոլովակը: