Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐՄԵՆԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քանդակագործ

15 հուլիս, 1900 - 14 դեկտեմբեր, 1974

Ծնվել է Ելիզավետպոլում (հետագայում՝ Գանձակ, այժմ՝ Ադրբեջանում): Եղել է քանդակագործ Սուրեն Ստեփանյանի եղբայրը։ 1925թ. ավարտել է Մոսկվայի Վխուտեմասը։ Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ Աշխատել է դեկորատիվ քանդակագործության (հատկապես՝ պարտեզապուրակային) բնագավառում։ Նրա «Լողորդուհի», «Գնդակով պատանին», «Մարզուհին», «Վազորդը» և այլ աշխատանքներ բազմացվել և տեղադրվել են Մոսկվայի, Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Երևանի, Բաքվի, Դոնի Ռոստովի մարզահրապարակներում, մետրոներում, այգիներում։ 1941-45թթ ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այս շրջանում հիմնականում ստեղծել է պատերազմին նվիրված աշխատանքներ («Հանուն հայրենիքի», մոնումենտի էսքիզ, գիպս, «Ֆաշիզմի զոհը», գիպս և այլն)։ 1945թ. Լենինականի (այժմ՝ Գյումրի) համար ստեղծել է Սերգո Օրջոնիկիձեի (բրոնզ, բազալտ) հուշարձանը։ Պատերազմից հետո վերադարձել է Մոսկվա, ստեղծել դիմաքանդակներ, նմուշներ խեցեգործական արտադրության համար։ Նրա մեկ տասնյակից ավելի գործեր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Երեխային լողացնող մայրը», 1928թ., մայոլիկա, «Մայրություն», 1940թ., թրծակավ, «Մեսրոպ Մաշտոց», 1966թ., թրծակավ)։ 1934թ-ից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար