
Ոսկան Երևանցի
Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի
Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան
Գեղանկարիչ

Իվան Ղալամյան
Ջութակահար

Կարպ Խաչվանքյան
Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան
Բեմանկարիչ

Ֆերդինանտ Առաքելյան
Քանդակագործ

Հովիկ Վանյան
Դերասան

Հասմիկ Տեր-Կարապետյան
Դերասանուհի

Մանե Սարինյան
Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան
Գեղանկարիչ
ՊԵԱՏՐԻՍ ՎՈԼՏԵՐ

12 հուլիս, 1902 - 7 ապրիլ, 1972
Պեատրիս Եկենյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է դերասան, բեմադրիչ Օննիկ Վոլտերի կինը։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Գափամաճյան վարժարանում: Որոշ ժամանակ սովորել է Ա.Անտուանի դրամատիկական դասընթացներում։ Երկու տարի Մ.Մնակյանի, Ս.Պենկլյանի և Ահմեդ Ֆեհիմի թուրքական խմբերում խաղալուց հետո, 1918թ. անցել է Ֆելեկյան քույրերի հայկական դրամատիկական խումբը։ 1920-23թթ Եգիպտոսում մասնակցել է դերասաններ Բարսեղ Աբովյանի և Մաթևոս Սանամյանի, Հովհաննես Աբելյանի, Հովհաննես Զարիֆյանի կազմակերպած ներկայացումներին: 1923թ-ից, ամուսնու հետ ընդգրկվել է «Եգիպտահայ դրամատիկ» խումբը, խաղացել դրամատիկ հերոսուհիների դերեր։ 1930-ական թվականներին շրջագայել է Լիբանանում, Ռումինիայում, Հունաստանում, Կիպրոսում։ Դերակատարումներից են՝ Մարգարիտ (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»), Շուշանիկ (Ս.Բյուրատի «Վարդանանք»), Ժակլին (Ա.Բիսսոնի «Անհայտ կին»), Ռոզալիա (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Դեգդեմոնա (Վ.Շեքսպիրի «Օթելլո»), Մարգարիտ Գոթիե (Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») և այլն։ Մահացել է Կահիրեում: