
Հովհաննես Ալխազյան
Գեղանկարիչ

Կոստան Զարյան
Բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ

Վլադիմիր Փիրադյան
Դիրիժոր

Վաղարշ Վաղարշյան
Դերասան, դրամատուրգ

Սերգեյ Ասլամազյան
Թավջութակահար

Արշամ Տատրյան
Բանաստեղծ, լրագրող

Բաբկեն Հարությունյան
Թատերագետ

Էդուարդ Վանունց
Հնչյունային օպերատոր

Դմիտրի Ատովմյան
Կոմպոզիտոր

Սամվել Կարապետյան
Գրաֆիկ

Վահան Ռումելյան
Գեղանկարիչ

Լուսինե Բադալյան
Հաղորդավար

Սոֆիա Բաղդասարյան
Օպերային երգչուհի, դերասանուհի
ՎԱԶԳԵՆ ՏԱԼՅԱՆ

10 դեկտեմբեր, 1907 - 22 հունվար, 1995
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է գուսան Շերամի որդին, կոմպոզիտոր Վարդգես Տալյանի եղբայրը: 1915թ. նրանց ընտանիքը հաստատվել է Թիֆլիսում, որտեղ նա ստացել է միջնակարգ կրթություն։ 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կատարել է մանկավարժական և խմբագրական-լրագրական աշխատանք։ Գրել է մանկական բանաստեղծություններ, առակներ, պատմվածքներ, պոեմներ, առավել նշանակալից են «Սոնիկի թռիչքը» (1939թ.), «Ուրախ օր» (1955թ.), «Կարկաչում են առվակները» (1957թ.), «Մտերիմներ» (1959թ.), «Վերադարձ» (1960թ.), «Հրաշալի պարտեզ» (1964թ.), «Անհանգիստ հոգիներ» (1969թ.), «Գույնզգույն ձմեռ» (1971թ.), «Աստղիկներ» (1974թ.), «Մարտ առանց կրակոցի» (1978թ.) ժողովածուները։ Նրա ստեղծագործությունները համակված են հայրենասիրության ոգով, աչքի են ընկնում անմիջական ու պատկերավոր մտածողությամբ։ Դրանցից շատերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ Կազմել, խմբագրել ու ծանոթագրել է գուսան Շերամի «Երգեր»-ը (1969թ.), թարգմանել Ա.Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» (1958թ.), Ա.Վոլկովի «Զմրուխտ քաղաքի կախարդը» (1962թ.), Ի.Սթոունի «Նավաստին թամբի վրա» (1963թ.) և «Կյանքի ծարավը» (1970թ.) վեպերը, ինչպես նաև Ջ.Լոնդոնի, Հ.Կրաուզեի և Մ.Պաշեկի ստեղծագործություններից։ 1973թ-ից աշխատել է Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում: Մահացել է Երևանում: