
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԱՐԱՄԱՅԻՍ ՍՐԱՊՅԱՆ

25 հոկտեմբեր, 1910 - 14 փետրվար, 1969
Ծնվել է Թուրքիայի Սաքարիա վիլայեթի Օրթագյուղում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ որբացել է, ապաստանել է Կ.Պոլսի և Կորֆուի որբանոցներում։ 1929թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանը, ապա, Մխիթարյան միաբանության կրթաթոշակով, Միլանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1945թ. նրա նախաձեռնությամբ հիմնվել է Իտալիայի հայ մշակութային միությունը։ Գրողի չափածո գործերը («Հանդիպումներ մուսային հետ», 1949թ., «Ազոլոյեն Վենետիկ», 1956թ., ժողովածուներ) համակված են սիրո, գեղեցիկի և հայրենաբաղձության խոր ապրումներով։ Արձակ գործերում («Զենքի տակ», 1956թ., «Ալպյան ռազմիկներուն հետ», 1959թ., ժողովածուներ), Մեծ եղեռնը տեսած հայի աշխարհզգացողությամբ պատկերվել են երկրորդ աշխարհամարտի անցքերը։ Մահացել է Միլանում: