ԲԱԳՐԱՏ ՍՏԱՖՖԻ

Արձակագիր

23 հուլիս, 1913 - 17 դեկտեմբեր, 1951

Բագրատ Մելքոնյան

Ծնվել է Արևելյան Հայաստանի Կարսի մարզի Մավրակ գյուղում (այժմ՝ Թուրքիայում)։ Ստաֆֆի գրական անունն ընտրել է Րաֆֆի անվան նմանությամբ։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից և մեծացել մանկատներում։ 1931թ. եղել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Բանվոր գրող» ամսագրի խմբագիրը։ 1932թ. ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1935թ.՝ Մոսկվայի պատմության և գրականության ինստիտուտը։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի և Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) թերթերի, «Սովետական Հայաստան» օրաթերթի և «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում: 1938թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Գրել է պատմվածքներ, նովելներ («Կանաչ քաղաք», 1932թ., «Նովելներ», 1938թ., «Վիեննական անտառի հեքիաթները», 1946թ., ժողովածուներ), վիպակներ ու վեպեր («Արևաշող հովիտը», 1947թ., «Ստեփան Շահումյան», 1947թ., «Փորձություն», 1950թ.), որոնք նվիրված են խորհրդային ժողովրդի ռազմահեղափոխական անցյալի և սոցիալիզմի կառուցման, Հայրենական մեծ պատերազմի ու ետպատերազմյան տարիների աշխատանքային առօրյայի պատկերմանը։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար