Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍՐԱՊՅԱՆ

Բանասեր, բնագրագետ

18 փետրվար, 1918 - 28 հուլիս, 2000

Արմենուհի Երզնկացի

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքում: 1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1943թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ Աշխատությունները նվիրված են հայ հին գրականության, միջնադարյան հայ արձակի և պոեզիայի, թարգմանական մատենագրության ու գրական կապերի առանցքային հարցերին։ Կազմել է «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (համահեղինակներ՝ Մ.Ավդալբեկյան, Մ.Մկրտչյան, 1957թ.) ժողովածուն։ Զբաղվել է Հովհաննես (Պլուզ) Երզնկացու և Կոստանդին Երզնկացու կյանքի ու ստեղծագործության քննությամբ («Հովհաննես Երզնկացի», 1958թ. և «Կոստանդին Երզնկացի», 1962թ., գիտահամեմատական բնագրեր և ուսումնասիրություն)։ Լույս են տեսել նրա «Հայ միջնադարյան զրույցներ» (1969թ., ուսումնասիրություն և բնագրեր) և «Պատմութիւն վասն մանկանն և աղջկանն. Պատմութիւն յաղագս Փահլուլ թագաւորին» (1983թ., ներածություն, գիտահամեմատական բնագրեր և ծանոթագրություններ) գրքերը։ 1974թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար