Վարդան Հացունի

Բանասեր, ազգագրագետ

Էմմա Կարապետյան

Պատմաբան, ազգագրագետ

Դավիթ Զալյան

Դիրիժոր

Ռուբեն Անգալադյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Մուղնեցյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Մկրտումյան

Դերասանուհի

Դոն Ասկարյան

Կինոռեժիսոր, լուսանկարիչ

Փոլ Բաղդադլյան

Երգիչ, երգահան

Լևոն Մուրադյան

Թավջութակահար

Աշոտ Քեշյան

Դերասան, կինոռեժիսոր

Լիլիթ Մովսիսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆ

Հայագետ, եկեղեցական գործիչ

16 նոյեմբեր, 1920 - 24 դեկտեմբեր, 2006

Արտաշես-Ստեփան Տեր-Ներսիսյան

Ծնվել է Բեռլինում։ Սովորել է Բուխարեստի և Սոֆիայի հայկական դպրոցներում, 1933-39թթ՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1940թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1960թ-ից՝ ծայրագույն վարդապետ և գավազանակիր: 1947թ. ավարտել է Հռոմի Գրիգորյան համալսարանը: 1948-52թթ եղել է «Մխիթարյան ընտանիք» ամսագրի խմբագիրը, 1957-79թթ (ընդհատումներով)՝ «Բազմավեպ»-ի խմբագրապետը, 1964-76թթ և 1982թ-ից՝ միաբանության ընդհանուր քարտուղարը, 1976-82թթ՝ ձեռագրատան տնօրենը։ Երկար տարիներ դասավանդել է Սբ. Ղազարի Ժառանգավորաց դպրեվանքում և Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Հրատարակել է Առաքել Սյունեցու «Դրախտագիրք»-ը (1956թ., իր առաջաբանով, ուսումնասիրությունով և բառարանով), Մխիթար Սեբաստացու «Մտածությունք ի վերա բանից փրկչին» (1969թ., իր առաջաբանով) ժողովածուն, «Աստվածաշունչը և հայ մշակույթը» (2001թ.) և այլն։ Առանձին հոդվածաշարերով անդրադարձել է Դանթեի «Աստվածային կատակերգության» հայերեն թարգմանությանը, Ոսկան Երևանցու քերականական ըմբռնումներին, Մխիթարյան միաբանության պատմությանը, հայոց լեզվի ուղղագրության հարցերին և այլն։ 1991-2005թթ եղել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդը և այդ ժամանակ Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցի կառուցելու գաղափարը և առաջին քայլերն է իրականացրել: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար