Վահրամ Թաթուլ

Բանաստեղծ

Էդուարդ Կզարթմյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վիվան

Արձակագիր, թարգմանիչ

Հարություն Մկրտչյան

Գրող, գրականագետ

Արշիլ Գորկի

Գեղանկարիչ

Գուրգեն Սևակ

Լեզվաբան

Լևոն Իսահակյան

Կինոռեժիսոր

Երանուհի Ասլամազյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Ալլեգրով

Դերասան, բեմադրիչ

Միհրան Սոսոյան

Գրաֆիկ, ձևավորող

Լյուդվիգ Բազիլ

Կոմպոզիտոր, ջութակահար

Նուպար Ակիշյան

Արձակագիր

Սամսոն Քառյան

Պատմաբան

Ռոման Բալայան

Կինոռեժիսոր

Հովհաննես Փիլիկյան

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

Էդվարդ Վարդանյան

Գեղանկարիչ

Ժաննա Գալստյան

Դերասանուհի, պետական գործիչ

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

Արձագանք

Խումբ

Թամարա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

Գոշ Հակոբյան

Երգիչ, դերասան

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պատմաբան

20 նոյեմբեր, 1927 - 27 հունիս, 2019

Ծնվել է Հայաստանի Արթիկ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1950թ.՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1950-76թթ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս, ապա՝ դասախոսական խմբի ղեկավար։ Մոսկվայում 1965թ. ավարտելով ասպիրանտուրան` պաշտպանել է թեկնածուական թեզ, որը նվիրված էր ազգամիջյան հարաբերությունների գիտական վերլուծությանը: 1965-73թթ աշխատել է գերմանական արխիվներում ու գրադարաններում, որոնցում հայտնաբերած փաստաթղթերի ու նյութերի հիման վրա գրել ու հրապարակել է մի շարք աշխատություններ, աշխարհին է ներկայացրել Հայոց ցեղասպանության (1915թ.) հակամարդկային էությունը: 1975թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Հայաստանը Գերմանիայի քաղաքականության մեջ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին» թեմայով (1980թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է 22 գիրք և ավելի քան 500 գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրապարակվել են տարբեր լեզուներով: Հայերի ցեղասպանության ճանաչման գործում նրա կարևոր ներդրումներից մեկն այն է, որ նա Ռուսաստանի Պետական Դումայի համար պատրաստել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, որի հիման վրա Պետական դուման 1995թ. ընդունել է «Հայտարարություն 1915-22թթ հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»: Երկար տարիներ աշխատել է քաղաքագիտության ամբիոնի վարիչ Երևանի պոլիտեխնիկական և գյուղատնտեսական ինստիտուտներում: 1994թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, սկզբում առաջատար գիտական աշխատող, այնուհետև Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ: Աշխատել է նաև Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի վարիչ: 1995թ-ից մասնակցել և զեկուցումներ է կարդացել Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջազգային գիտաժողովներին: Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով բազմաթիվ ելույթներ է ունեցել: 1967թ. և 1986թ. արժանացել է «Պատվո նշան» շքանշանի, 1985թ.՝ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության Խաղաղության Խորհրդի մեդալի, 1987թ.՝ Ս.Վավիլովի անվան մեդալի, 1995թ.՝ ՀՀ նախագահի պատվոգրի, 1998թ.՝ Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման, 2005թ.՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի «Ցեղասպանագիտության մեջ ձեռք բերած վաստակի համար» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար