
Բեգլար Ամիրջանյան
Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան
Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան
Կինոօպերատոր

Ռաֆայել Ջրբաշյան
Բեմադրիչ

Սիլվա Մինասյան
Բալետի արտիստ

Մարգարիտա Յախոնտովա
Թատերագետ

Աշոտ Սահրատյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան
Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան
Գեղանկարիչ

Սուսաննա Միլտոնյան
Տավղահար

Ալեն Բերբերյան
Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Արթուր Դարբինյան
Դերասան

Դավիթ Բաբախանյան
Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան
Կինոռեժիսոր

Արա Առաքելյան
Սաքսոֆոնահար
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

Ծնվել է 1969թ. օգոտսոի 5-ին, Երևանում: Դերասան, երգիչ Ավո Խալաթյանի կինն է: Ավարտել է միջնակարգ դպրոցը և 1986թ. ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ: 1987թ. որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը: 1988թ. ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: Առաջին ուսուցիչներն են եղել ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: 1990թ. ավարտելով քոլեջը` ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախումբ: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների: 1993-95թթ երաժշտական գործունեություն է ծավալել Սիրիայում: Թողարկել է «Ով ինչ գիտի» (1997թ.), «Աշխարհ» (1999թ.), «Նունե» (2000թ.), «Սեր» (2001թ.), «Սայաթ-Նովա» (2002թ.), «Դլե յաման» (2006թ.), «The Best of» (2009թ.), «Sold out» (2011թ.) և այլ ձայնասկավառակներ ու տեսասկավառակներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Մենահամերգներով հանդես եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը: Հայտնի են՝ «Դլե յաման», «Նունե», «Խնդրում եմ, ասա իմն ես», «Ձյուն», «Ինչու ես քեզ սիրեցի», «Սեր իմ», «4 նամակ», «Soul», «Հայ ենք մենք» և այլ երգեր: Զուգերգերով հանդես է եկել մի շարք երգիչների հետ: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: