ԱՐԱՄ-ԿԱՐԱՊԵՏ ՏԵՏԵՅԱՆ

Հրատարակիչ, թարգմանիչ, հրապարակագիր

14 հունիս, 1822 - 25 փետրվար, 1901

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Եղել է հրատարակիչ, մշակութային գործիչ Հովհաննես Տետեյանի որդին: Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում: 1853թ-ից զբաղվել է գրական-հրատարակչական աշխատանքով։ «Բարեկենդանի անցաժամեր» (1853թ.) ուսումնասիրության մեջ քննել է հայկական ժողովրդական հանելուկների և ռեբուսների ծագումն ու բնույթը, բառախաղերը, առածները։ Գրել է երգիծական բանաստեղծություններ («Թիվ մեկ ապրիլ», «Անվանակոչություն»)։ 1853թ. նրա թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով լույս է տեսել Վ.Շեքսպիրի «Սխալների կատակերգություն»-ը (անավարտ), 1862թ.՝ «Վենետիկի վաճառականը» պիեսը՝ Վ.Շեքսպիրի ստեղծագործության համառոտ բնութագրով, 1866թ.՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ը, 1879թ.՝ Ժ.Մոլիերի «Տարտյուֆ»-ը և այլն։ Սեփական գործերն («Ումպք գրասիրության», 1863թ.) ունեն ուսուցողական բնույթ (հանելուկներ, ռեբուսներ, խորհուրդներ և այլն)։ Հրատարակել է «Դիմակ» (1862թ.) պարբերականը։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար