Ներսես Լամբրոնացի

Մատենագիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, բանաստեղծ

Հակոբ Գուրգեն

Գրող, լրագրող

Լազար Արտազով

Գեղանկարիչ

Ստեփան Տեր-Ավետիքյան

Արձակագիր, հրապարակախոս

Սարգիս Մանուկյան

Գրականագետ, թարգմանիչ

Վարդան Ատրյան

Արձակագիր, լրագրող

Դև

Բանաստեղծ, գեղանկարիչ

Սերո Աբրահամյան

Բանաստեղծ, արձակագիր

Եվա Ռիվաս

Երգչուհի

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակախոս, պետական գործիչ

23 հոկտեմբեր, 1862 - 1 մայիս, 1927

Ծնվել է Գողթն գավառի (Նախիջևան) Ցղնա գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1873-84թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1888թ. ավարտել Մոսկվայի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ 1889-92թթ դասավանդել է Թիֆւիսի Ներսիսյան և Գայանյան դպրոցներում։ 1892-95թթ եղել է Շուշիի թեմական դպրոցի տեսուչ, 1895-1900թթ՝ Լազարյան ճեմարանի ուսուցիչ, 1901թ-ից՝ «Մուրճ» ամսագրի խմբագրության անդամ, 1905-07թթ՝ խմբագիր, այնուհետև Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրական դպրոցի տեսուչ։ Եղել է Դաշնակցություն կուսակցության հիմնադիրներից, սակայն տարաձայնելով՝ հետագայում հեռացել է և դարձել այդ կուսակցության համոզված հակառակորդը, իր խմբագրած «Մուրճ» ամսագրում բազմիցս հանդես եկել նրա դեմ։ 1918թ. ընտրվել է Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ, կռվել թուրք նվաճողների դեմ։ 1920թ. Մայիսյան ապստամբության ժամանակ օգնել է բոլշևիկներին, ողջունել խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում։ 1921թ. հունվարից եղել է Էջմիածնի պետական մշակութապատմական ինստիտուտի բաժնի վարիչ, ապրիլ-հունիսին՝ Ալեքսանդրապոլի հեղկոմի նախագահը, 1921-22թթ՝ Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Պարսկաստանում, 1924թ-ից՝ Անդրկովկասյան Կենտգործկոմին կից գիտական միության քաղաքատնտեսության բաժնի վարիչը։ Գրել է մանկավարժական («Ժողովրդի կրթության գործը մեզանում», 1892թ.), հրապարակախոսական («Հին ցավ», 1900թ.) երկեր, բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ։ «Այց Թյուրքաց Հայաստանին» (1890թ.) ճամփորդական նոթերում նկարագրել է Արևմտյան Հայաստանի և Կարսի մարզի բազմաթիվ բնակավայրերը, ազգաբնակչության կազմը, զբաղմունքը, արևմտահայերի տնտեսական, քաղաքական, կրթական վիճակը թուրքական բռնապետության ծանր պայմաններում։ Գտել է, որ Արևմտյան Հայաստանը կարելի է ազատագրել խաղաղ բարենորոգումների միջոցով, առանց զինված պայքարի և խոշոր տերությունների միջամտության։ Եղել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ջատագով։ Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար