Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ՍԻՄԵՈՆ ԱՊԱՐԱՆՑԻ

Պատմաբան, բանաստեղծ

2 հունիս, 1540 - 21 մայիս, 1614

Ծնվել է Մոկք նահանգի Մամրտենք գավառի Ապարանք գյուղում: Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Քաջբերունիքի Մեծոփի մենաստանը։ Բաղեշի Խնդրակատար վանքի, ապա Ոստանի դպրոցում կրթվելուց հետո, Մեծոփում, Կարինում, Վանում դասավանդել է փիլիսոփայություն, աստվածաբանություն, քերականություն, բանաստեղծական արվեստ, պատմություն, գրչություն և այլն։ Հռչակվել է րաբունապետ, եղել իր ժամանակի ամենանշանավոր մանկավարժներից։ Գրել է Հայաստանի հերոսական ժամանակաշրջաններին վերաբերող չափածո պատմական գործեր՝ քաղաքական ծանր կացության մեջ գտնվող հայ ժողովրդի մեջ ազգային գիտակցություն և ազատագրության գաղափար արթնացնելու նպատակամղումով։ Նշանավոր է 1590թ. ստեղծած նրա «Վիպասանութիւն սակս Պալհավունեացն զարմի և Մամիկոնեանցն սեռի» պոեմը (առաջին անգամ հրատարակվել է 1870թ.), որտեղ Ղազար Փարպեցու, Մովսես Խորենացու, Սեբեոսի, Ղևոնդի և այլ պատմիչների երկերից (մոտ 20 աղբյուր) քաղած նյութի հիման վրա շարադրել է հայ նախնիների և հատկապես Պահլավունի և Մամիկոնյան տոհմերի ազգանվեր գործերը։ Ենթադրվում է, որ նրա օգտագործած աղբյուրների օրինակները ոչնչացվել են հետագայում, և այս առումով երկն ունի նաև աղբյուրագիտական արժեք։ Գեղարվեստական տեսանկյունից առավել ուշագրավ են նրա ողբերը («Ողբանք ի վերայ թախտին Տրդատայ...», «Ողբ ցաւագին ի վերայ Մեծոփոյ...», «Ի վերայ առման Թաւրիզոյ...», «Պատմութիւն Ապարանից Սուրբ Նշանին»), որոնք օժտված են քնարական անմիջականությամբ, հագեցած ժանրին բնորոշ դիմառնության, երկխոսության, հռետորական դիմումի, հանդիպադրության, պատկերավորման ու արտահայտչական այլ միջոցներով։ Այդ գործերը գրված են հայ դասական ողբերի նմանությամբ, հատկապես առկա է Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» երկի ազդեցությունը։ Փայլատակում են լավատեսության և հույսի տողեր, որոնք նորամուծություն են հայ դասական ողբի ժանրում։ Մահացել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար