Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ՍԻՄԵՈՆ ԼԵՀԱՑԻ

Մատենագիր

11 հունիս, 1584 - 30 ապրիլ, 1639

Սիմեոն Զամոսցացի, Սիմոն Միկլայովիչ

Ծնվել է Զամոշչում (Լեհաստանում), Կաֆայից (Թեոդոսիա) Լեհաստան գաղթած մահտեսի Մարտիրոսի և Դովլաթ Խաթունի ընտանիքում։ Զամոշչի հայկական վարժարանում աշակերտել է բանաստեղծ, գրիչ Հակոբ Թոխաթցուն, ստացել դպրի աստիճան։ 1608-19թթ ճանապարհորդել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում (Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա, Բոսնիա, Թուրքիա, Հունաստան, Իտալիա, Հայաստան, Սիրիա, Պաղեստին, Եգիպտոս և այլն)։ Այնուհետև հաստատվել է Լվովում, տեղի հայկական դպրոցում եղել ուսուցիչ (1624-27թթ), զբաղվել գրական աշխատանքով և գրչությամբ։ Նրա երկասիրություններից արժեքավոր է հատկապես «Ուղեգրութիւնը», որն ըստ ճամփորդական գրառումների, տեսածի ու լսածի, շարադրել է 1619-25թթ։ Այն ձևով և բովանդակությամբ եզակի երևույթ է հայ միջնադարյան գրականության մեջ։ Մեծ տեղ է տրված ժողովուրդների սովորությունների, կենցաղի, բարքերի, կրոնական ծեսերի, ճարտարապետական հուշարձանների նկարագրությանը, արժեքավոր տեղեկություններ կան արհեստների, առևտրի, հողագործության, հասարակական հարաբերությունների վերաբերյալ։ Օսմանյան Թուրքիային վերաբերող հատվածում վեր են հանված իշխանությունների կամայականությունները սուլթանության իրավազուրկ ժողովուրդների՝ հայերի, հույների, արաբների նկատմամբ։ «Ուղեգրութիւնը» ճշմարտապատում սկզբնաղբյուր է Մերձավոր Արևելքի, Արևմտյան Եվրոպայի երկրների, Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային պատմության ուսումնասիրության համար։ «Ուղեգրութիւն» երկը հայտնաբերել է անվանի հայագետ Ներսես Ակինյանը Լվովի արխիվներում պրպտումների ընթացքում և հրատարակել «Հանդես ամսօրյա»-ում 1932-35թթ, ապա՝ 1936թ., առանձին հատորով, իսկ 1997թ. լույս է տեսել Արշակ Մադոյանի աշխարհաբար թարգմանությամբ։ Վերջինիս շարունակությունն ու լրացումն է «Տարեգրութիւնը», որտեղ շարադրված են 1623-35թթ կարևոր իրադարձությունները։ Ռուս-լեհական, լեհ-շվեդական, լեհ-թուրքական, թուրք-պարսկական պատերազմների պատմության հետ մեծ տեղ է տրված հայկական գաղթավայրերի ներքին կյանքի՝ զբաղմունքի, ապրելակերպի, բնակչության թվի, դպրոցների, մշակութային և գրչության կենտրոնների, եկեղեցիների նկարագրությանը։ Այս երկու երկերի ինքնագիր օրինակը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը գտնվել է Լվովի համալսարանի գրադարանում (կորել է ֆաշիստական օկուպացիայի ժամանակաշրջանում)։ Պատմական մեծ արժեք ունեն նաև նրա հիշատակարանները։ 1636թ. ընդօրինակված Վարդանի «Մեկնութիւն Հնգամատենին» ձեռագրի ընդարձակ հիշատակարանում հարուստ նյութ կա 1630-36թթ քաղաքական իրադարձությունների, Լեհաստանի հայերի բռնի դավանափոխության վերաբերյալ։ Մոտ 1634թ. գրել է «Վիպասանութիւն Նիկոլական» (հրատարակվել է Ղ.Ալիշանի «Կամենից. Տարեգիրք...» գրքում, 1896թ.) երգիծական-քաղաքական պոեմը՝ ընդդեմ կաթոլիցիզմի գաղափարախոսության և Լեհաստանի հայկական համայնքի հոգևոր առաջնորդ Նիկոչ Թորոսովիչի շահատակությունների։ Հանգել է իր ժամանակի համար ուշագրավ եզրակացության, որ սեփական քաղաքական իշխանության բացակայության պայմաններում հայերի գլխավոր խնդիրն է գոյատևումը՝ մայրենի լեզվի, դպրոցի, լուսավորչական կրոնի և եկեղեցու պահպանմամբ։ Այս և այլ հակակաթոլիկական պամֆլետների և հակապապական պրոպագանդայի համար հալածվել է, բանտարկվել։ Հեղինակել է նաև պանդխտության երգեր («Յաշխարհս ես շուրջ եկի» և այլն), որոնք ներշնչված են ժանրին հատուկ հայրենասիրությամբ։ Գրել է գրաբարախառն աշխարհաբարով։ Եղել է իր ժամանակի ամենաբեղուն գրիչներից։ Ընդօրինակել է մի քանի տասնյակ ձեռագրեր, որոնցից պահպանվել են 12-ը։ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում են՝ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը, «Լուծմունք առ որս Գրիգորի Աստվածաբանի»-ն, «Աղօթամատոյց»-ը, «Ժողովածու»-ն, Վարդանի «Մեկնութիւն Հնգամատենին»-ը, արտասահմանյան հավաքածուներում՝ «Կանոնագիրք»-ը, Մատթեոսի ավետարանի «Մեկնութիւն»-ը, «Շարակնոց»-ը, «Առակք Սողոմոնի»-ն, «Ոսկեփորիկ»-ը և այլն: Մահացել է Լվովում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար