
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ՍՈՒՔԻԱՍ ՍՈՄԱԼՅԱՆ

24 հունվար, 1776 - 11 փետրվար, 1846
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1804թ.), աբբահայր (1824թ-ից), արքեպիսկոպոս (1826թ.)։ Մեծ ջանքեր է գործադրել միաբանության հեղինակության ամրապնդման համար, եղել Հնդկաստանում, բացել Մուրատ-Ռափայելյան առաջին վարժարանը (1853թ., Պադուա. հետագայում տեղափոխվել է Փարիզ)։ Ձեռնամուխ է եղել հայ հին մատենագրության տպագրությանը՝ «Մատենագրութիւնք նախնեաց» մատենաշարով լույս է տեսել նրա կազմած «Սրբոյ հորն մերոյ Եղիշեի վարդապետի մատենագրութիւնք» (1838թ.) ժողովածուն (համահեղինակ՝ Ներսես Սարգիսյան)՝ առաջաբանով, ծանոթագրություններով և տեքստաբանական ուսումնասիրությամբ։ Գրել է հայ հին գրականության պատմությունը («Պատկեր հայկական դպրության», 1820թ., իտալերեն) և հայ հին թարգմանությունների մատենագիտությունը («Ցուցակ թարգմանութեանց նախնեաց», 1825թ., իտալերեն)։ Կազմել է գործնական նշանակության հինգ բառարան (1835թ., 1843թ.)՝ հայերեն, անգլերեն և տաճկերեն բառանյութի ընդգրկումով։ Հայերեն է թարգմանել Սոավեի «Կենդանագիր զգաստ ել զգօն անձին» և Ֆենելոնի «Իմաստք ողջախոհ մտաց» (1836թ.) փոքրածավալ գործերը։ Մահացել է Վենետիկում: