Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ՍԱԶԱՅԻ

Աշուղ

29 հոկտեմբեր, 1848 - 29 դեկտեմբեր, 1917

Աղաջան Փարոյան

Ծնվել է Հայաստանի Ղշլաղ գյուղում (այժմ՝ ՀՀ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս): Իսկական անունը եղել է Աղաջան, երբեմն հիշատակվել է մոր Անունով՝ Փառոյի Աղաջան: Գյուղում դպրոցի բացակայության պատճառով, ինքնակրթվել է: Աշուղություն սովորել է Սևանի Դդմաշեն գյուղում՝ աշուղ Գյուվթարու (Սարգիս) մոտ: 1864թ. աշուղ-վարպետի կոչմամբ վերադարձել է գյուղ: Նվագել է ջութակ, քամանչա, հորինել և երգել է հայերեն, ունեցել է հիանալի ձայն, տիրապետել աշուղական վոկալ-գործիքային կատարողական արվեստին։ 1866թ-ից երգել է Թիֆլիսում, 1867-74թթ՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Աշուղ Ջիվանու հետ որոշ ժամանակ աշխատել է Թիֆլիսի Կ.Սոնանյանցի  սրճարանում: 1874թ. վերադարձել է ծննդավայր և շարունակել ստեղծագործել մինչ մահը։ Հորինել է շուրջ 300 խոհական, խրատական, հայրենասիրական և քնարական երգեր: Հայտնի են նրա հաղթանակները աշուղ Պայծառեի և աշուղ Ֆիզայու հետ աշուղական մրցության մեջ։ Գրի է առել, հայերեն փոխադրել ու հրատարակել «Մելիք Աբով և Ղամար Սուլթան», «Ամրահ և Սալվի» երգախառն հեքիաթները, հորինել «Արտաշես և Սաթենիկ», «Ծառուկ և Ծաղիկ», «Գառնիկ» երգախառն հեքիաթները։ Նրա ժառանգության զգալի մասը մինչև օրս երգվում է, գրի է առնված Սևանի ավազանի գյուղերում և պահվում է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության ձայնադարանում: Երգերը հրատարակվել են մահից հետո` «Սազայի և Ենգի», «Ո՜վ Հայաստան» երգարաններում: Հայտնի երգերից են՝ «Սիրահար կանի», «Սոխակ, արևելքից մինչև արևմուտ», «Միթե չգիտես»։ Մահացել է Հայաստանի Ղշլաղ գյուղում (այժմ՝ Արծվաքար):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար