ԱԼՄԱ ՍԱՖՐԱԶՅԱՆ

Դերասանուհի

8 նոյեմբեր, 1859 - 18 նոյեմբեր, 1932

Վարդանուշ Գելոյան

Ծնվել է Ախալցխայում: Եղել է դերասան Ստեփան Սաֆրազյանի կինը: Բեմական գործունեությունն սկսել է 1880թ., Ախալցխայում, որտեղ խաղացել է (Օֆելյայի դերը Վ.Շեքսպիրի «Համլետ» ներկայացման մեջ, Պետրոս Ադամյան-Համլետի խաղընկերությամբ։ 1882թ-ից ամուսնու հետ շրջագայել է Անդրկովկասում, Ռուսաստանում, Պարսկաստանում և այլուր։ Կատարել է դրամատիկ և բնութագրական դերեր: Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Սունդուկյանի «Պիպո» (Կեկել, Շուշան, հայերեն, ադրբեջաներեն), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Հ.Կարինյանի «Շուշանիկ» (Շուշանիկ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), Շիլլերի «Ավազակներ» (Ամալյա), Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Ռոզալիա) և այլն։ 1883թ-ից խաղացել է նաև ադրբեջանական թատրոնում, եղել նրա առաջին դերասանուհին, հանդես եկել Մ.Ախունդովի «Հաջի Կարա», Վ.Մադաթյանի «Ագահությունը թշնամի է վաստակում», Ն.Գոգոլի «Ռևիզոր» և այլ պիեսներում՝ խաղընկեր ունենալով Զ.Զեյնալովին, Ն.Նարիմանովին, Հ.Արաբլինսկուն, Ստեփան Սաֆրազյանին և ուրիշների։ 1920թ-ից աշխատել է Բաքվի հայկական և ադրբեջանական թատրոններում, թատերախմբեր ղեկավարել բանվորական ակումբներում։ Թարգմանել է Ա.Ցագարելու «Խանում» պիեսը, կինոսցենարի վերածել Գ.Սունդուկյանի «Պեպո»-ն և Մ.Ախունդովի «Հաջի Կարա»-ն (ռուսերեն)։ 1926թ. արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Ադրբեջանի Աղդաշ (նախկինում՝ Քաղբերդ) քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար