Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՍՏԵՓԱՆՈՍ ՍԱՊԱՀ-ԳՅՈՒԼՅԱՆ

Պետական գործիչ, հրապարակախոս

14 փետրվար, 1861 - 28 ապրիլ, 1928

Ստեփանոս Տեր-Դանիելյան

Ծնվել է Նախիջևանի գավառի Ճահուկ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում)։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, եղել ծննդավայրի, ապա Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ և նույն շրջանի դպրոցների թեմական տեսուչ։ 1887թ. քաղաքական գործունեության համար բանտարկվել է Երևանում։ Փախել է բանտից և անցել Պարսկաստան (Սալմաստ), Վան-Վարագ և Մուշ, դասավանդել տեղի, 1888թ-ից՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում։ 1890-95թթ բարձրագույն կրթություն է ստացել Փարիզում, թղթակցել «Նոր դար» թերթին։ 1895-96թթ ապրել է Լոնդոնում, այնուհետև եղել Ռուսչուկի (Բուլղարիա) հայկական դպրոցի տնօրենը: Եղել է Հնչակյան կուսակցության անդամ։ Ընդհարվելով դաշնակցականների հետ՝ 1898թ. վերջին մեկնել է Լոնդոն, խմբագրել «Հնչակ» թերթը։ 1903թ-ից Բոստոնում խմբագրել է «Երիաասարդ Հայաստան» կիսաշաբաթաթերթը, ապա Փարիզում՝ դարձյալ «Հնչակը»։ 1912թ. Կ.Պոլսում մասնակցել է հնչակյան «Նոր աշխարհ» թերթի խմբագրմանը։ Փարիզում և Պողոս Նուբարի հետ զբաղվել է Հայկական հարցով, ունեցել պատրանքներ արևմտյան տերությունների օգնության վերաբերյալ։ Այնուհետև ԱՄՆ-ում աշխատել է «Երիտասարդ Հայաստանի» խմբագրությունում։ Եղել է Հնչակյան կուսակցության տեսաբաններից, զարգացրել սոցիալիզմի վերաբերյալ մանրբուրժուական գաղափարներ։ Իր աշխատություններում և հոդվածներում անդրադարձել է հայ ազատագրական շարժման պատմությանը («Ինքնավար Հայաստան»), դատապարտել երիտթուրքերի շովինիստ քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության (1915թ.) հանցավորներին («Պատասխանատուները», 1916թ.)։ Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար