Յան Ռուստեմ

Գեղանկարիչ

Մարտիրոս Մնակյան

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Նազարյան

Լրագրող, հրատարակիչ

Գևորգ Սինանյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Նոննա Պետրոսյան

Դերասանուհի

Հենրիկ Համբարձումյան

Քանդակագործ, գեղանկարիչ, խեցեգործ

Կարինե Քոչարյան

Դերասանուհի, հաղորդավար

Աբել Աբելյան

Դերասան

Անի Պետրոսյան

Դերասանուհի

Հասմիկ Թորոսյան

Օպերային երգչուհի

Լուսին Վարդանյան

Դերասանուհի

Դիանա Խերանյան

Դերասանուհի

Սահակ Պարթև

Եկեղեցական, մշակութային, պետական գործիչ

 

 

 

 

ՆԱՐԵԿ ՄԱԿԱՐՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1992թ. օգոստոսի 19-ին, Երևանում: Վաղ տարիքից հաճախել է «Դո-Ռե-Մի» վոկալ-էստրադային ստուդիա: 2008թ. ավարտել է Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին՝ Արմանուշ Հակոբյանի դասարան: 2009թ. մասնակցել է Ա.Բաբաջանյանի անվան երգի միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակին: 2010թ. մասնակցել է «Դելֆիան» երգի միջազգային մրցույթին և արժանացել արծաթե մեդալի: Երգել է Ա.Բաբաջանյանի, Ա.Աճեմյանի, Ա.Սաթյանի, Ժ.Բլբուլյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հաճախ ելույթներ է ունեցել Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ: 2010թ. արժանացել է «Կարոտ» միջազգային փառատոնի Հատուկ մրցանակին: 2011թ. մասնակցել է «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթին, որտեղ էլ արժանացել է հատուկ մրցանակի և դափնեկրի կոչման ու զբաղեցրել 4-րդ տեղը: 2012թ. մասնակցել է «Հայաստանի ձայնը» երաժշտական հեռուստանախագծին և զբաղեցրել 2-րդ տեղը: 2014թ. նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծում: Նկարահանվել է նաև «Ուրիշի հոգին» (2015թ.) հեռուստասերիալում: