Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ՍԱԼԲԻ

Արձակագիր, բժիշկ

9 նոյեմբեր, 1884 - 17 հունիս, 1968

Արամ Սահակյան

Ծնվել է Կեսարիայի գավառի Կարմրակ գյուղաքաղաքում (այժմ՝ Թուրքիայում): 1906. ավարտել է Կեսարիայի Սբ. Կարապետ վանքի Ժառանգավորաց վարժարանը, հետագայում՝ Բեյրութի ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1922թ-ից հաստատվել է Ռումինիայում։ Ավելի քան 20 տարի ռումինահայ թեմական պատգամավորական ժողովում ներկայացրել է Բազարջիկի և Բուխարեստի հայ համայնքները։ Այլ բժիշկների հետ գլխավորել է Բուխարեստի «Դեղլիու» հայկական բուժարանի աշխատանքները, ձրի բուժումով ապահովել կարիքավոր հայերին, ինչպես նաև պատերազմի ժամանակ՝ 1942-45թթ բժշկական և այլ անհրաժեշտ օգնություն է ցույց տվել խորհրդային ռազմագերիներին։ 1944-46թթ եղել է Բուխարեստի հայ մշակույթի տան վարչության նախագահը։ Աշխատակցել է Կ.Պոլսի, Փարիզի և, մասնավորապես, ռումինահայ պարբերական մամուլին, հանդես է եկել գրական երկերով, երգիծական հոդվածներով («Հուշեր և փուշեր», շարք), բժշկագիտական զրույցներով։ Հրատարակել է «Ալյակներ ե խլյակներ։ Հայ վրանաքաղաքին տարեգիրքը» (1919թ.), որտեղ առաջին անգամ տեղ են գտել Մուսա Լեռան դյուցազնամարտի դրվագներ։ Նրա «Մեր խաչը» (1921թ.) գիրքը, ինչպես նաև մի շարք պատմվածքներ պատկերում են բնավեր հայերի կյանքը Հայոց ցեղասպանությանը (1915թ.) և հետագա տարիներին։ Տպագրվել են նրա՝ պատանիների համար գրված «Պատգամավոր շուները» (1945թ.), «Դեպի հայրենիք։ Թռչուններու հասարակապետության մեջ» վեպերը։ Մամուլում երբեմն ստորագրել է Սիրիուս ծածկանունով։ Մահացել է Ռումինիայի Կոնստանցա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար